Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ջհանգիրյանը մեծ ստվեր է գցում ՀԱԿ-ի վրա. եթե զղջացել է, թող ինքնախոստովանական ցուցմունք գրի»

Դեկտեմբեր 15,2012 19:21

«Ես ցավում եմ ՀԱԿ-ի համար, որ Գագիկ Ջհանգիրյանը մտել է ՀԱԿ: Նա մեծ ստվեր է գցում ՀԱԿ-ի վրա եւ զրոյացնում է ՀԱԿ-ի գոյությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը: Նրա հետ զրուցեցինք օրերս նախագահական նստավայրի մոտ բանակում սպանված զինծառայողների ծնողների հետ բողոքի ակցիայի ժամանակ:

Ինչպես «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, այնպես էլ Ռուբեն Մարտիրոսյանը վստահեցնում էին, որ այն ժամանակ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի «թեթեւ» ձեռքով մի շարք գործեր փակվեցին ու այդպես էլ արդարությունը չվերականգնվեց:

Մահացած զինծառայողների մայրերի խոսքերով՝ «Եթե Գագիկ Ջհանգիրյանը զղջացել է, թող ինքնախոստովանական ցուցմունք գրի բոլոր գործերի մասին: Իմ տղայի գործն ինքն անձամբ է փակել, թող բացի, եթե հասկացել է: Եթե Գագիկ Ջհանգիրյանը չդառնար զինվորական դատախազ, նա կդառնար Հայաստանի Հանրապետության ժողովրդական դերասան: Իր բախտը չբերեց, դարձավ դատախազ»:

Ռուբեն Մարտիրոսյանը վստահեցրեց. «Տեղյակ եմ եւ գիտեմ փաստեր Գագիկ Ջհանգիրյանի կողմից կատարված հարյուրավոր հանցագործությունների մասին՝ հարյուրավոր զինվորական սպանության գործերով»:

Գագիկ Ջհանգիրյանի ավելի վաղ տված պատասխանը նման մեղադրանքներին՝ դիտեք «Ա1+»-ի տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31