Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հանրային դեմքերի անձնական կյանքից մինչև նրանց «Oդնոկլասսնիկյան պրոֆայլ». Ամենաքննարկվածն այս շաբաթ

Դեկտեմբեր 15,2012 18:57

Սոնա Շահգելդյանը շարունակում է իր ֆեյսբուքի միջոցով սիրո խոստովանություններ հղել մեկին, ում բացահայտել դեռ չի ցանկանում, վերջերս էլ գրել է. «Իմ արևը դու ես, իմ երկինքը դու ես, ինչ էլ որ լինի, գիտես, միայն քոնն եմ ես: Ձեռքդ մեկնիր ինձ, քո գիրկն եմ ուզում: Քեզ, որ ծնվել ես արևից… երկնքից սեր»: Նախորդ անգամ, երբ հարցրել էինք, թե ում են ուղղված սիրո խոսքերը Սոնան չէր ցանկացել բացահայտել, իսկ ֆեյսբուքում նմանատիպ գրառումներ թողնելն էլ մեկնաբանել էր հետևյալ կերպ՝ խոսելու առիթ եմ տվել մարդկանց: Միգուցե վերը նշված գրառումը ևս այդ նպատակն է հետպնդում:

Երգչուհիներից՝ Մարիաննա Հովհաննիսյանի անձնական կյանքը ևս հետաքրքրել է շատերին. «…Տղայի ընտանիքը ետ է պահանջել երգչուհուն` հարաբերությունների ողջ ընթացքում արված բոլոր նվերները, այն էլ ցուցակով` էլ ադամանդե մատանի, էլ կոկորդիլոսի կաշվից պայուսակ: Աղջկա հայրն էլ ասել է, որ մեծ գումար է ծախսել նշանդրեքի կազմակերպման վրա և իր հերթին տղայի ծնողներից պահանջել է այդ գումարը: Կարճ ասած՝ կինոյի սցենար: Հիմա, ասում են, բանը հասել է դատ ու դատաստանի», – գրել է Hraparak.am-ը:

Եթե Սոնայի ու Մարիաննայի դեպքում մարդիկ կսկսեն հետաքրքրվել նրանց անձնական կյանքով, ապա Սիրուշոն հետաքրքրության բոլորովին այլ առիթ է տվել: Վերջապես երգչուհին ներկայացրեց իր և իր երկրպագուների կողմից այդքան սպասված երգի տեսահոլովակը: Այն, որ տեսահոլովակը ևս բուռն քննարկման է ենթարկվելու՝ կանխատեսելի էր, հատկապես երգի մասին կարծիքների բազմազանությունից հետո: Իրենց ֆեյսբուքյան էջում կարծիք են հայտնել նաև հայտնի մարդիկ. «Միշտ հիացել եմ ու հաճելիորեն զարմացել քո անսահման երևակայության և երաժշտական ճաշակի վրա: Ներդաշնակություն` ամեն ինչում: Բրավո, տպավորված եմ շատ», – գրել է Արմինկան: Նազենի Հովհաննիսյանն էլ կարծում է սա ամենալավ տարբերակն է երիտասարդներին Կոմիտասի գութաներգը հասցնելու համար. «Սիրուշո բրավո))) Առաջին իսկ վայրկյանից դիպավ այս երգը հոգուս!!! ես «մեծ արվեստագետ չեմ», և չեմ կարող ինչ որ մեկին ինչ որ բան թելադրել, ու չեմ էլ հավակնում համախոհների մեծ բանակի, բայց որպես հայ և քաղաքացի, կամ պարզապես ունկնդիր ես շատ ուրախ եմ և հպարտ, որ դու կոտրում ես բոլոր կարծրատիպերը!!! շատ-շատ ապրես) և այս դարում գոմեշի պես համառ պիտի լինի հայն իր պատմական ներկան կառուցելու համար: Իսկ Կոմիտասի գութաներգի անսահման աշխարհն ամենաերիտասարդներին հասցնելու ավելի լավ միջոց չէր էլ կարելի գտնել !!!! Սիրուշո և Ավետ Բարսեղյան- սիրում եմ ձեր ստեղծագործական տանդեմը : Միասին նոր բանաձևերի ստեղծարար եք», – գրել է նա:

Հանրային դեմքերը շարունակում են վստահեցնել, որ իրենք չկան odnoklassniki.ru կայքում. «Եվս մեկ անգամ, բոլոր նրանց համար, ովքեր odnoklassniki.ru կայքում շփվում են Էմմիի հետ, տեղեկացնում եմ` երգչուհին գրանցված չէ այդ կայքում», – Էմմիի ֆեյսբուքյան էջում գրել է վերջինիս մենեջերը:

Տիգրանուհի Թասլակյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31