«Բլիչեր ռիփորթ» պարբերականը կազմած աշխարհի գոլ խփողների լավագույն քսանյակի մեջ է ներառել Հենրիխ Մխիթարյանին, որը զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:
Պարբերականը գրում է, որ Հայաստանի «Փյունիկ» ակումբում իրենց ֆուտբոլային կարիերան սկսած ոչ շատ ֆուտբոլիստներ կերազեին հանդես գալ այնպիսի խոշոր ակումբում, ինչպիսին է «Շախտյոր»-ը: Այնպես որ, ակումբում լավագույններից մեկը լինելը Մխիթարյանի համար հեքիաթի պես բան է:
Եթե երբևէ լինի ևս մեկ կիսապաշտպան, այնպիսին, ինչպիսին «Չելսի»-ի Ֆրենկ Լեմպպարդն է, ապա այս տաղանդավոր խաղարկողը անկասկած թեկնածուներից մեկն է: Հզոր հարվածների տիրապետող և ճշգրիտ տեխնիկա ունեցող:
Լավագույն քսանյակը գլխավորում է «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին: Երկրորդ տեղում է «Ռեալ»-ի հարձակավող Կրիշտիանու Ռոնալդուն, երրորդում՝ «Պարի Սեն-Ժերմեն»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, չորրորդում՝ «Ատլետիկո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ