Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Mynews.am»-ի բջջային հավելվածն նախապատրաստվում է նախագահական ընտրություններին. Բջջային հավելվածի նորություններն ու առավելությունները

Դեկտեմբեր 15,2012 18:48

 Mynews.am-ի բջջային հավելվածը ստեղծվել է 2012թ. մայիսին` խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Հավելվածի տեխնիկական իրականացումը  կատարվել է ՀԼԱ գործընկեր mLAB ECA –ի կողմից: Այդ ժամանակ այն նախատեսված էր որպես ընտրությունների լուսաբանման գործիք: Ինչպես ասում է Mynews հանրային թղթակցության կայքի հիմանդիր Սեդա Մուրադյանը` դա կարճաժամկետ նպատակն էր: Երկարաժամկետ նպատակն է`հնարավորություն տալ լայն հասարակությանը իրենց Smartphone-ների միջոցով ուղարկել ականատես դարձած դեպքը, վիդեոպատմություններն ու ֆոտոշարքերը: Մուրադյանի խոսքով` Mynews-ի բջջային հավելվածը իր մեջ պարունակում է օգտակար տեղեկատվություն, օրինակ` խորհրդարանական ընտրությունների ժամանակ մարդիկ այնտեղ կարող էին գտնել բոլոր թեժ գծերը, դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների կոնտակտային տվյալները. «Բջջային հավելվածն ունի եւս մեկ կարեւոր ու օգտակար բաժին, որը հանրային թղթակիցների համար ուղեցույց է. ինչպե՞ս լուսաբանել ընտրությունները»: Mynews հանրային թղթակցության կայքի հիմանդիրը մեզ տեղեկացրեց, որ նպատակ ունեն բջջային հավելվածում ներառել Հայաստանում գործող լուրջ լրատվամիջոցներին, որոնցից մեկն էլ կլինի «Առավոտ» օրաթերթը. «Մենք առաջարկել էինք նրանց համագործակցություն եւ շատ շուտով «Առավոտ»-ի ընթերցողները հնարավորություն կունենան ծանոթանալ իրենց սիրելի թերթի նորություններին իրենց իսկ բջջայիններով: Նրանք հնարավորություն կունենան «Առավոտ»-ին ուղարկել այն ֆոտո կամ վիդեոնյութերը, որոնք ցանկանում են կիսել «Առավոտ»-ի հետ, կամ ցանկանում են, որպեսզի պրոֆեսիոնալ լրագրողները պատրաստեն ավելի լավ նյութեր: Ստացվում է` մենք օրաթերթի հետ համագործակցում ենք երկու շերտով. առաջին` «Առավոտ»-ի ընթերցողներին հնարավորություն ենք տալու ընթերցել այն իրենց բջջայիններով, երկրորդ` ինտերակտիվ կապի մեջ գտնվել իրենց սիրելի թերթի հետ: Համոզված եմ` երբ «Առավոտ»-ի ընթերցողները միանան բջջային հավելվածին, մեր օգտատերերի թիվը կաճի»: Mynews.am-ի բջջային հավելվածն այժմ նախապատրաստվում է նախագահական ընտրություններին: Մուրադյանը նշեց, որ փոխվում է դրա դիզայնը, բովանդակությունը: Բացի դրանցից` հանրային թղթակիցները հնարավորություն կունենան հարցեր ուղարկել թեկնածուներին, ինչպես նաեւ կարող են ծանոթանալ նրանց կենսագրությանը եւ ապագա ծրագրերին: Բջջային հավելվածում կլինի ուղղեցույց լրագրողների, դիտորդների եւ հանրային թղթակիցների համար: Այն պատրաստ կլինի գալիք տարվա հունվար ամսին. «Արդեն բազմաթիվ փոփոխություններ ենք արել` փոխել ենք հավելվածի առաջին էջը: Լուրերի բաժինն էլ է փոխվել: Հուսով եմ, որ մեր նոր փոփոխությունները, որոնք նախատեսված են iOS եւ Android հավելվածների համար, մինչ նախագահական ընտրությունները կլինեն ավելի հարմարավետ»: Նրանք, ովքեր այդքան էլ չեն սիրում իրենց Smartphone-ները օգտագործել հանրային թղթակցության համար, հնարավորություն կունենան ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով մուտք գործել հավելված եւ ուղարկել թղթակցություններ Mynews հարթակին: Թեեւ կայքը դեռ մի քանի ամսական է, բայց արդեն հասցրել է մասնակցել եւ հաջողություններ գրանցել «ArmNet Awards 2012»-ում: Բջջային հավելվածը արժանացել է «Օրանժ» տելեկոմի հատուկ մրցանակին: Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31