Լրահոս
Օրվա լրահոսը

Российская Газета. «Բռնաբարության մեջ մեղադրվող Հայաստանի քաղաքացուն սպառնում է ցմահ ազտազրկում»

Դեկտեմբեր 15,2012 17:51

Մոսկվայի դատարան է ուղարկվել Հայաստանի քաղաքացի, 26-ամյա Երվանդ Մնացականյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: Նա մեղադրվում է մի շարք բռնաբարությունների մեջ, որոնք ուղեկցվել են կողոպուտով: Հայտնում է «Ռոսիյսկայա գազետա» թերթը:

Թերթը հիշեցնում է, որ Մնացականյանը ձերբակալվել է հունվար ամսվա վերջին: Ըստ հետաքննության, 2011-2012թթ. ընթացքում, Մոսկվայի Վեշնյակի շրջանում կասկածյալը կանանց վրա առնվազն ութ հարձակում է կատարել:

Մոսկվայի ներքին գործերի նախարարության քրեական հետախուզման բաժնի մամուլի խոսնակ Ալեքսեյ Բախրոմեևը թերթին հայտնել է, որ գործի հետ կապված ինը կին է ճանաչվել որպես տուժող, որոնցից երկուսը անչափահաս են:

«Բոլոր հանցագործությունները կատարվել են նույն սխեմայով: Չարագործը ամեն օր վաղ առավոտյան մոտենում էր աշխատանքի գնացող երիտասարդ կանանց: Դանակով սպառնալով՝ կանանց մտցնում էր շենքի մուտք, որտեղ հարկերի միջև աստիճանների վրա բռնաբարում էր նրանց: Այնուհետև վերցնում էր բոլոր թանկարժեք իրերն ու փողերը: Օգտվելով իր որոշ զոհերի վախից՝ նրանց տանում էր մոտակա բանկոմատ, որտեղ իրենց հաշվից կանխիկ փող էր հանում: Բոլոր տուժածները նկարագրել են միևնույն մարդուն», – ասել է Բախրոմեևը:

Քրեական գործը հարուցվել է երեք հոդվածների հիման վրա՝ բռնաբարության, սեռական բնույթի բռնի գործողությունների և կողոպուտի: Մնացականյանին սպառնում է ցմահ ազատազրկում:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31