Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատապարտում են ՀՀ բնապահպանության նախարարի կողմից ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու քայլը

Դեկտեմբեր 15,2012 16:47

  Ինչպես հայտնի է, 2012թ. դեկտեմբերի 10-ին գրավորդիմել էինք ՀՀ բնապահպանության նախարարին` պահանջելով այս շաբաթվա ընթացքում հայտարարել «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ և հրապարակել այդ հայտարարության տեքստը:

       Սակայն, ի զարմանս մեզ, ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը հաջորդ օրը` 11.12.2012թ., հրապարակեց իր հ. 335-Ա հրամանը, համաձայն որի քաղաքացի Հրաչյա Հովակիմյանը ժամանակավորապես նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում՝ մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված մրցութային կարգով տնօրենի նշանակումը: Նշանակումը կատարվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ կառավարության 2002թ. մայիսի 30-ի N925 որոշմամբ հաստատված «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի կանոնադրության 19-րդ կետով և Հրաչյա Հովակիմյանի անձնական դիմումի հիման վրա:

Իսկ դեկտեմբերի 14-ին ի պատասխան մեր դիմումի ՝ ՀՀ բնապահպանության նախարարությունից հայտնել են, որ մեր բարձրացված հարցերը կարգավորվում են ՀՀ սահմանադրության 23-րդ հոդվածով, «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 25.01.2005թ. հ. 224-Ն որոշմամբ և ՀՀ բնապահպանության նախարարի 29.09.2005թ. հ. 291-Ն հրամանով:

ՀՀ բնապահպանության նախարարությունը լիարժեք չի պատասխանել մեր դիմումին, այդպես էլ անհայտ է մնացել, թե ՀՀ բնապահպանության նախարարությունը երբ է պատրաստվում «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ հայտարարել:

Բացի այդ, մեր կողմից բարձրացված հարցերը բացարձակ չեն առնչվում մարդու անհատական կամ անձնական տվյալների բացահայտմանը, այլ տվյալ մրցույթն ավելի թափանցիկ և արդար անցկացնելու համար, առաջարկել ենք հայտարարության տեքստում հստակեցնել նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջները և ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

Այսպիսով, նախևառաջ մենք դատապարտում ենք ՀՀ բնապահպանության նախարարի կողմից ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու քայլը և մեր դիմումին նման անիմաստ պատասխան տրամադրելը:

Երկրորդ՝ շարունակում ենք պնդել, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը, ՀՀ օրենսդրությամբ իրեն տրված լիազորության շրջանակում, անհապաղ հայտարարի «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ և չփորձի, ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով, լռեցնել քաղաքացիական նախաձեռնություններին և հետաձգել այս առանձնահատուկ բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարման մարմնի ղեկավարի ընտրության գործընթացը:

Մենք թույլ չենք տա, որպեսզի կրկնվի ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթի ծածկադմփոցը և տարիներով «յոլա գնալ» ժամանակավոր պաշտոնակատարով:

Միևնույն ժամանակ, դիմում ենք զանգվածային լրատվության բոլոր միջոցներին և հայցում անմիջական աջակցությունը՝ բնապահպանական ոլորտում Հրաչյա Հովակիմյանի աշխատանքային գործունեության վերաբերյալ լրագրողական հետաքննություն իրականացնելու գործում: Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն իր պաշտոնական կայքում հրապարկել է Հ. Հովակիմյանի աշխատանքային վայրերի ու տարիների մասին տեղեկություններ, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ. https://www.mnp.am/?aid=1221

«Թռչկան» և «Խոսրով» քաղաքացիական նախաձեռնություններ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31