ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ավարտվել են ՀՀ զինված ուժերի 62 սպաների համար վաշտի հրամանատարի որակավորման եռամսյա դասընթացները:
Դեկտեմբերի 15-ին որակավորում ստացած սպաների հետ հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ողջունել է սպաների համար որակավորման դասընթացներ կազմակերպելու գաղափարը և կարևորել նման դասընթացների դերը ՀՀ զինված ուժերի սպայակազմի մակարդակի բարձրացման գործում: Սեյրան Օհանյանը հավելել է նաև, որ զինված ուժերում սպաների որակավորման դասընթացների անցկացումը կկրի մշտական բնույթ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ