Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի մրցանակները գտան տերերին

Դեկտեմբեր 15,2012 14:19

Ամփոփվեցին լավագույն քաղաքային, գյուղական մարզական համայնք եւ մարզական բակ ստուգատեսների արդյունքները 

Խաչիկ Ասրյանը եւ «Լավագույն մարզական բակ» անվանակարգի հաղթող ճանաչված Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը նշեց, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, որդեգրելով «Մարդու առողջությունը մեծագույն արժեք է» կարգախոսը, տարեցտարի ընդլայնում է ոչ միայն մարզական-մասսայական միջոցառումների քանակը, այլեւ դրանց աշխարհագրությունը, մասնակցությունը: «Նախարարությունը 2012 թվականին Հայաստանում եւ ԼՂՀ-ում իրականացրել է մեկ տասնյակից ավելի մարզական-մասսայական միջոցառումներ, որոնցում նախորդ տարիների հետ համեմատած մասնակցության լուրջ առաջընթաց է արձանագրվել: Առանձնահատուկ ուզում եմ նշել ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը, որի նախնական փուլին այս տարի մասնակցեց 1475 ընտանիք, «Նախազորակոչային եւ զորակոչային տարիքի՝ չորս փուլով անցկացված ռազմամարզական խաղերը»: Կարեւորագույն այս միջոցառմանը մասնակցել են 32 հազար 400-ից ավելի պատանիներ եւ երիտասարդներ, «ՀՀ վարչապետի գավաթ» ֆուտբոլային մրցաշարը»,- նշեց Խաչիկ Ասրյանը:

Անդրադառնալով ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական քաղաքային, գյուղական համայնք, մարզական բակ» ստուգատեսներին եւ այս տարի Հայաստանում եւ ԼՂՀ-ում առաջին անգամ անցկացված «Մարզական փառատոնի» արդյունքներին՝ փոխնախարարը շեշտեց, որ դրանցից յուրաքանչյուր անվանակարգին մասնակցել են հանրապետության 10-13, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի վարչական միավորները: Եվ դա մեծապես նպաստել է, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինները այս կամ այն չափով լուծեն գլխավոր խնդիրը՝ քաղաքներում, դրանց վարչական շրջաններում, բակերում եւ գյուղերում մարդկանց համար առողջ ապրելակերպով զբաղվելու պայմաններ ստեղծեն, առողջ ապրելակերպը մտցնեն յուրաքանչյուր հայ ընտանիք: «Շատ դեպքերում մենք խոսում ենք առողջ ապրելակերպի եւ մասսայական սպորտի անհրաժեշտության, բայց նաեւ անմխիթար մարզական կառույցների, խաղահրապարակների, մարզագույքի պակասի մասին: Եթե դա չունենք, ինչ խոսք կարող է լինել մարդու առողջության մասին: Եվ հենց այս ստուգատեսը լուրջ խթան է հատկապես դպրոցահասակ պատանիների ու երիտասարդների, միջին տարիքի, ինչու չէ, նաեւ մեծահասակների շրջանում մասսայական սպորտն ու առողջ ապրելակերպն արմատավորելու համար»,- ասաց փոխնախարարը: Նա վերոնշյալ ստուգատեսներում հաղթած եւ աչքի ընկած լավագույն մարզական քաղաքային, գյուղական համայնքներին եւ բակերին պարգեւատրեց ՀՀ նախագահի դիպլոմներով եւ դրամական խրախուսական մրցանակներով: Ընդ որում, մրցանակային ընդհանուր գումարը 5 միլիոն 500 հազար դրամ էր:

Խաչիկ Ասրյանը գավաթներ եւ դիպլոմներ հանձնեց նաեւ այս տարի առաջին անգամ կազմակերպված «Մարզական փառատոնի» երեք հաղթող համայնքներին:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31