Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոքր դերեր չեն լինում, լինում են փոքր դերասաններ»

Դեկտեմբեր 15,2012 13:58

 Հովհաննես Մարգարյանի պատասխանը Արամ Կարապետյանին

Արթուր Բաղդասարյանի ֆենոմենը եւ կյանքում, եւ քաղաքական դաշտում շատերին հանգիստ չի տալիս: Իսկապես, ճիշտ է ամեն ինչ գնահատել համեմատության մեջ: Սակայն ժողովրդի համար ընկալելի եւ ընդունելի են օբյեկտիվ գնահատականներն ու կարծիքները, կրկնակի կարեւոր, որ համեմատություն կատարողները եւ գնահատականներ տվողները լինեն ազնիվ ու արդար: Այլապես գրոշի արժեք չեն ունենա այդ կարծիքներն ու գնահատականները, որոնց հեղինակները վիրուսի պես անընդհատ կերպարանափոխվելու կարողություն ունեն, որոնք փորձում են հաջողությամբ բեմադրել իրենց ռեժիսորների նվաստ սցենարները, երբեմն էլ փալասների տակ պեղումներ են իրականացնում «ինֆորմացիա» գտնելու նպատակով՝ նմանվելով ձվի մեջ մազ փնտրող զավեշտալի մանկլավիկների:

Կարծում եմ՝ տեղին է նորից հին ժամանակների կուսակցապետ Արամ Կարապետյանի հիշողությունը թարմացնել, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի ուժեղ ֆենոմենը կայանում է նրանում, որ նա սկզբունքային, ուժեղ ու խելացի, դժվարին պայքարի ճանապարհ անցած, իր կողքին հազարավոր համախոհներ ու նվիրյալներ ունեցող առաջնորդ է՝ ի տարբերություն քեզ ու քո նմանների:

Ինչ վերաբերում է 2008թ.-ի նախագահական ընտրություններին, ապա դրանք մեկ անգամ եւս գործնականում ապացուցեցին Արթուր Բաղդասարյանի ուժեղ ֆենոմենը: Նախագահական  ընտրապայքարում, չունենալով որեւէ վարչական, նյութական եւ ֆինանսական գոնե մինիմալ ռեսուրս, Արթուր Բաղդասարյանը ստացավ շուրջ 300 հազար վստահության քվե, իհարկե, եթե որոշ պատվերակատարներ իշխանություններին «փալասային» ծառայություններ չմատուցեին, ապա շատ ավելի շատ ձայներ կլինեին: Նախագահական ընտրություններից հետո՝ հանուն մեր երկրի կայունության, ժողովրդի անվտանգության, Արթուր Բաղդասարյանը հերթական անգամ խոհեմ որոշում կայացրեց՝ երկիրը չտանելով քաղաքացիական ավելի լայնամասշտաբ բախումների: Խոսքերիս անհերքելիությունն արդեն ժամանակն ապացուցել է:

Իսկ ընդհանրապես՝ ով է Արամ Կարապետյանը: Ճիշտ էր ասում Ստանիսլավսկին. փոքր դերեր չեն լինում, լինում են փոքր դերասաններ։ Փոքր քաղաքական դերասաններ, որոնք ընտրություններում ի վիճակի չեն գոնե մի երկու հարյուր ձայն հավաքելու, փորձում են ուրիշներին անվանարկելու միջոցով թաքցնել սեփական անզորությունը կամ, ավելի ճիշտ, քաղաքական իմպոտենցիան:

Խորհուրդ կտամ հին ժամանակներում Փարաքարը փակող «արծվին» այսուհետ խոսել իր ֆենոմենից: Այն հանրությանը մի լավ կզվարճացնի:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31