ՀՀԿ համագումարում իր ելույթի ժամանակ ՀՀԿ կանանց խորհրդի ղեկավար եւ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ասաց, թե Հանրապետականը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, առաջադրել է պատերազմի եւ խաղաղության բովով անցած մարդու, որն արդեն ժողովրդին հասցրել է ապացուցել, որ իրեն վստահված ձայներն իզուր չէին:
Քաղաքական իրավիճակի վերլուծությունից եւ նախագահի հասցեին գովեստի մի շարք խոսքեր շռայլելուց հետո՝ տիկին Նաղդալյանը ՀՀԿ կանանց խորհրդի 80 հազար կանանց անունից ասաց. «Մեր թեկնածուն Սերժ Սարգսյանն է»:
ՀՀԿ գործադիր մարմնի երիտասարդ անդամ Կարեն Ավագյանն էլ ներկայացրեց կուսակցության եւ նախագահի այն ծրագրերը, որոնք ուղղված են ուսանողների եւ երիտասարդների համար ճանապարհ հարթելուն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ