ՀՀԿ տասնչորսերորդ համագումարի պատվիրակներին իր ուղերձով է դիմել «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ» կուսակցության նախագահ, Ռուսաստանի Դաշնության Վարչապետ պարոն Դմիտրի Մեդվեդևը:
Նա ընդծել է, իշխող կուսակցության համագումարը կարևոր հասարակաքաղաքական իրադարձություն է, որի որոշումները ուղղակի ազդեցություն կունենան երկրի ապագայի, հետևաբար նաև ռազմավարական գործընկերության բնույթ կրող հայ-ռուսական հարաբերությունների վրա:
“Այդ համագործակցության մեջ նշանակալի ներդրում ունի «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ» և Հայաստանի Հանրապետական կուսակցության արգասաբեր համագործակցությունը, այն կուսակցությունների, որոնք խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստացել են իրենց քաղաքացիների մեծամասնության աջակցությունը” – ընդգծել է ՌԴ Վարչապետը:
“Վստահ եմ, որ միջկուսակցական բովանդակային երկխոսությունը ապագայում ևս կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդմանը:
Կարդացեք նաև
Համագումարին մաղթում եմ բարեհաջող աշխատանք, իսկ եղբայրական Հայաստանին` ամենայն բարիք, խաղաղություն և բարգավաճում” – եզրափակել է Ռուսաստանի Դաշնության Վարչապետ, «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ» կուսակցության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը:
Դմիտրի Մեդվեդևի ուղերձը ընթերցեց «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ» կուսակցության ներկայացուցիչ, բևեռախույզ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Պետական ծովային ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր, Խորհրդային Միության հերոս Արթուր Չիլինգարովը: