ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական կարգախոսը լինելու է «Դեպի ապահով Հայաստան»: Սերժ Սարգսյանը վստահեցնում է, որ 2018 -ին ապրելու ենք ավելի լավ Հայաստանում ու այսօրվանից սկսած՝ հաստատուն քայլերով գնալու ենք դեպի ապահով Հայաստան տանող ճանապարհով:
Լրագրողների հետ իր կարճ զրույցում վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, թե ամեն ինչ լավ է լինելու, եւ իր ելույթում նախագահը կտա բոլոր հարցերի պատասխանները:
Համագումարի ընթացքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց. «Հաշվի առնելով նոյեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում ընդունված որոշումները, նաեւ Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Ազատի Սարգսյանի քաղաքական կենսագրությունն ու պետական կառավարման փորձը, հանրային հեղինակությունն ու անձնական որակները՝ ձեր քննարկմանն եմ ներկայացնում նախագահի պաշտոնում նրա թեկնածությունը»: Թեկնածությունը հաստատվեց միաձայն:
Այս պահին համագումարում ելույթ է ունենում ՀՀ նախագահը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ