Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր իր աշխատանքներն է սկսել ՀՀԿ 14-րդ համագումարը

Դեկտեմբեր 15,2012 12:35


Համագումարի մեկնարկին տեսաուղերձով հանդես է եկել Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ պարոն Վիլֆրիդ Մարտենսը:

ԵԺԿ նախագահը իր խոսքում դիմել է “ոչ միայն ՀՀԿ-ի և մեր քաղաքական ընտանիքի, այլև Հայաստանի և նրա` ԵՄ-ի հետ զարգացող հարաբերությունների ապագայի համար ՀՀ նախագահական կարևորագույն ընտրություններից երկու ամիս առաջ տեղի ունեցող որոշիչ համագումարին”:

Նա վերահաստատել է ԵԺԿ-ի ամբողջական վստահությունը Սերժ Սարգսյանին:

Իր ելույթում ԵԺԿ Նախագահը ընդգծել է վերջերս Երևանում տեղի ունեցած ԵԺԿ Արևելայն գործընկերության գագաթնաժողովը, որի ընթացքում ընդունված հռչակագիրը վերահաստատել է հիմնարար արժեքների և ժողովրդավարական ստանդարտերի կարևորությունը:

“Ժողովրդական բարեփոխումները մարտահրավեր են, որ մենք ընտրել ենք միասին, դժվարին ճանապարհ հատկապես Հայաստանի համար, որտեղ աշխարհաքաղաքական զարգացումները կայուն չեն: Բայց Դուք Ձեր երկիրը դրել եք ճիշտ ճանապարհի վրա: Իհարկե, դեռ բարելավելու աշխատանքներ կան, բայց վերջին խորհրդարանական ընտրությունները, համաձայն բոլոր միջազգային դիտարկումների, արձանագրել են շոշափելի փոփոխություններ: Ես հավատացած եմ, որ նախագահական ընտրությունները կվերահաստատեն այդ տեղաշարժերը” – ասել է պարոն Մարտենսը, դիմելով ՀՀԿ նախագահին:

“ՀՀԿ հարգելի գործընկերներ, Դուք կարող եք ապավինել ԵԺԿ աջակցությանը: Կհանդիպեն ուժեր, որոնք դիմադրում են փոփոխություններին: Կլինեն մարդիկ, որոնք կպահանջեն ավելի արագ փոփոխություններ: Սակայն բարեփոխումների Ձեր օրակարգը միակ վստահելին է Հայաստանում լուրջ և կայուն փոփոխությունեներ իրականացնելու համար” – ընդգծել է ԵԺԿ նախագահը:

“Մենք բոլորս եվրոպացի ենք: Հայաստանը պատկանում է Եվրոպային: Մենք կիսում ենք նույն ժառանգությունը և, հետևաբար, նույն ճակատագիրը: Նախագահի և վարչապետի աշխատանքով ՀՀԿ-ն ապացուցել է փոփոխությունների առաջնորդ լինելու հանգամանքը: Հայ ժողովուրդը վստահել է Ձեզ երկրում փոփոխություններ անելու հարցը:

Ես կասկած չունեմ, որ երկու ամիս հետո հայ ժողովուրդը ճիշտ ընտրություն կանի երկրում հետագա փոփոխություններ իրականացնելու և ժողովրդավարությունը համախմբելու համար” – շարունակել է ԵԺԿ ղեկավարը:

“ՀՀԿ հարգելի ընկերներ, ես մաղթում եմ Ձեզ արգասաբեր և կառուցողական համագումար և հաջողակ ընտրարշավ: Հույս ունեմ շուտով հանդիպել Ձեզ Հայաստանում” – եզրափակել է Վիլֆրիդ Մարտենսը:

ՀՀԿ համագումարի աշխատանքները շարունակվում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31