Լրահոս
Օրվա լրահոսը

Առցանց ատելության թիրախ են դառնում կրոնական եւ սեռական փոքրամասնությունները

Դեկտեմբեր 15,2012 12:06

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ն նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը անցկացրել է «Պայքար ատելության խոսքի դեմ առցանց հարթակում» թեմայով սեմինար: Այս մասին այսօր` «Ելակետ» ակումբում հայտնեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ երիտասարդական թևի համանախագահ Լիանա Ներսիսյանը: Նա նշեց, որ սեմինարի արդյունքում ուսումնասիրվել է առցանց հարթակը եւ պարզ է դարձել, որ ատելության խոսքը եւ անկառավարելի ատելության խոսքը հսկայական չափերի են հասնում: «Ընդհանուր առմամբ` ծրագրին մասնակցության հայտ է ներկայացրել 200 հոգի, որից ընտրել ենք 35 մասնակից: Ծրագրի շրջանակում աշխատում էին լուրջ փորձագետներ: Կարեւոր է այն հանգամանքը, որ մշակում ենք ընդհանրական ռազմավարություն, որը կներկայացվի Եվրախորհրդին»,- հավելեց Լիանա Ներսիսյանը:

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Քրիստինե Գևորգյանի խոսքով. «Ծրագիրը նպատակ ունի սահմանել «ատելության խոսք» հասկացությունը եւ թե որն է դրա ու խոսքի ազատության ջրբաժանը: Մեր խնդիրն էր` մասնակիցներին հասկացնել այդ ամենը: Հատկապես ողջունելի էր ծրագրի ընթացքում մասնակիցների ակտիվությունը»:

Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի պրոդյուսեր, ծրագրի մասնակից Դավիթ Սարգսյանը նշեց, որ երբեմն լրատվամիջոցների խմբագրականների տակ գռեհիկ եւ ցինիկ մեկնաբանություններ են գրվում, չնայած այն հանգամանքին, որ հրապարակման մեջ լրատվամիջոցը պահպանել է էթիկայի բոլոր կանոնները: Սարգսյանը հավելեց, որ ատելության խոսքի դեմ պայքարի ռազմավարական ծրագիրը կմշակեն տարբեր ոլորտների ներկայացուցիչներ` տնտեսագետներ, սոցիոլոգներ, հոգեբաններ, լրագրողներ. «Նրանք կքննարկեն իրենց մասնագիտական տեսակետերը, թե ինչ է ատելության խոսքը: Մինչ օրս Եվրոպան էլ չի կողմնորոշվել, թե իրավական ինչ կատեգորաներ են մտնում այդ հասկացության մեջ: Դրանք վիճելի հարցեր են, որոնց շուրջ չկա ընդհանրական պատկերացում: Նաեւ պետք է պարզենք ատելության խոսքի թիրախային խմբերը: Օրինակ, առանց ուսումնասիրության էլ պարզ է, որ դրանք կրոնական եւ սեռական փոքրամասնություններն են: Առհասարակ, համացանցում պետք է վարել կոռեկտ պահվածք, որովհետեւ առցանց հարթակում հրապարակումներին հետեւում են տասնյակ հարյուրավոր մարդիկ: Հուսով ենք, որ կհաջողվի ստեղծել այնպիսի հարթակ, որտեղ խմբերը կկարողանան պայքարել առցանց ատելության դեմ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31