Քիչ առաջ Մարզահամերգային համալիրում մեկնարկեց ՀՀԿ 14-րդ համագումարը: Քաղաքական այլ ուժերից համագումարին ներկա են ՀՅԴ, ԱԺՄ եւ Սոցիալ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եկավ Հովիկ Աբրահամյանի, Տիգրան Սարգսյանի եւ Գագիկ Բեգլարյանի ուղեկցությամբ: Բոլորի տրամադրությունն էլ բարձր էր, գալիս էին աշխույժ զրուցելով: Հովիկ Աբրահամյանը բարձր տրամադրությամբ ինչ որ բան էր պատմում: Նրանց հետեւում էր կառավարության ողջ կազմը:
Լրագրողների հետ զրույցում Հովիկ Աբրահամյանը վճռական հայտարարեց, թե անկախ ամեն ինչից՝ ՀՀԿ-ի թեկնածուն եղել եւ շարունակում է մնալ առաջատարը: Նա նորմալ որակեց ԲՀԿ-ի որոշումը, ասաց, թե իրենց ներկուսակցական խնդիրն է եւ որոշելիքը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Տեսանյութը՝ «Ա1+»-ի