Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրենիքը լքելու առաջին պատճառը ապագայի նկատմամբ հույս չունենալն է». Կարո Եղնուկյան

Դեկտեմբեր 15,2012 11:40

«Նախախորհրդարանը լսումներ է կազմակերպում սփյուռքի, հայրենադարձության, սոցիալական բնագավառների շուրջ: Լսումների արդյունքում ցանկանում ենք ստանալ տարբեր գաղափարներ, կարծիքներ»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց Նախախորհրդարանի անդամ, իրավաբան Կարո Եղնուկյանը:

Նրա պնդմամբ նախախորհրդարանը Հայաստանի մտահոգ քաղաքացիների ազատ, բաց, ընկերային ժողով է, որը նախաձեռնել է Ազգային նպատակների եւ խնդիրների առաջադրմանն ու իրականացմանն ունակ կառավարման համակարգ ունեցող պետության հիմնադրման քաղաքական գործընթաց.

«Հայրենիքը լքելու առաջին պատճառը ապագայի նկատմամբ հույս չունենալն է: Արդարություն չեն տեսնում մարդիկ, դրա բացակայությունը մարդկանց հուսախաբ է անում: Ապագան մեզանից է կախված, ես ԱՄՆ-ից 3 տարի առաջ վերադարձա եւ անգամ մտադրություն չունեմ գնալու»:

Հայրենադարձությունը եւ ազգային անվտանգության մարտահրավերները հանրային լսում, ռազմավարական հայեցակարգի մշակման շրջանակներում Նախախորհրդարանը պարբերաբար կազմակերպում է հանրային լսումներ ըստ համապատասխան ոլորտների: Դրանց նպատակը թեմայի հետ կապված պրոբլեմների բացահայտումը եւ դրանց լուծման ուղիների ու տարբերակների որոնումն է:

«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն, Սփյուռքի նախարարության նախկին փոխնախարար Վարդան Մարաշլյանը մեզ հետ զրույցում նշեց, որ լուծելու եւ քննարկելու են հայրենադարձության հետ կապված խնդիրները.

«Երկրից լուրջ արտագաղթ է տեղի ունենում, սփյուռքում արագացել են ձուլման պրոցեսները: «Վերադարձ Հայաստան» կազմակերպությունը շեշտը դնում է որակյալ հայրենադարձության գործընթացի վրա»:

Նրա պնդմամբ կան մարդիկ, ովքեր ունեն լավ հնարավորություններ եւ լքում են հայրենիքը, կան նաեւ մարդիկ, ովքեր ապագա չեն տեսնում այստեղ: Արտագաղթից բացի կա ներհոսք, որը ճիշտ է չնչին է, բայց նկատելի:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31