Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիմպիական չեմպիոնը քիչ էր մնում գոլֆի գնդակով հաներ կնոջ աչքը

Դեկտեմբեր 15,2012 11:27

 Երբ մարդն իր գործով չի զբաղվում, դա կարող է անկանխատեսելի, նույնիսկ ողբերգական հետեւանք ունենալ: Ամերիկացի լեռնադահուկորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի քառակի չեմպիոն, Աշխարհի կրկնակի գավաթակիր Բոդե Միլլերն իր կնոջ հետ ի՞նչ իմանար, որ գոլֆն իրենց մարզաձեւը չէ: Վերջերս նրանք գնացել էին գոլֆ խաղալու: Սկզբում ամեն բան լավ էր ընթանում կնոջ՝ Մորգանի համար, որը հաղթում էր: Սակայն Բոդեն հերթական հարվածը կատարելիս գնդակով դիպել է կնոջ աչքին եւ լուրջ վնասվածք հասցրել: Հիվանդանոցում Մորգանի աչքը պահպանել հաջողվել է եւ հույս կա, որ դրված 50 կարը ժամանակի ընթացքում կանհետանա:
   Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31