Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքի նախարար. «Ես ոչ մեկին խորհուրդ չեմ տա Սփյուռքի անունից խոսել»

Դեկտեմբեր 15,2012 10:59

Հատված ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հարցազրույցից:

– Գործարար Վահագն Հովնանյանը, անդրադառնալով սիրիահայերի խնդրին, նշել էր, թե նրանք Հայաստան են ժամանել ինքնաբուխ, եւ պետք չէ այնպես անել, որ փախչեն այստեղից, քանի որ առանց այն էլ «գեշ անուն ունենք Սփյուռքում»: Ինչպե՞ս կմեկնաբանեք գործարարի հայտարարությունը:

– Հովնանյանը կայացած բիզնեսմեն է, եւ իր օրինակը, որպես դրական օինակ, կարելի է ներկայացնել մեր սփյուռքահայերին: Նման օրինակները քիչ չեն` Էռնեկյան, Թուֆենկյան, Կարապետյան, Վարդանյան… Սակայն կան նաեւ օրինակներ, մի քանի դեպքեր, որոնք չեն կայացել: Աշխարհի ոչ մի երկրում էլ բիզնեսը 100 տոկոսով եւ անմիջական շահույթ չի տալիս: Երբեմն չինովնիկի սխալից կամ գործընկերոջ հետ չհամակերպվելիս սփյուռքահայը ինչ-որ հայտարարություններ է անում, Սփյուռքն էլ, լինելով զգայուն, անմիջապես արձագանքում է, գնահատում, եւ պարզ է, որ վատը լսելիս զայրանում են, իսկ լավ օրինակների մասին չեն խոսում:

– Բայց նա խոսում է Սփյուռքում մեր հեղինակության մասին:

– Գիտեք, ես ոչ մեկին խորհուրդ չեմ տա Սփյուռքի անունից խոսել, ոչ մեկս չի կարող Սփյուռքը ներկայացնել: Դուք մեկի բացասական կարծիքը կարող եք ասել, ես` 10-ի դրական կարծիքը եւ հակառակը: Հայաստանցի, թե սփյուռքահայ` կարծիք հայտնելիս պետք է իր անունից խոսի, իսկ եթե դա լինի շատերի կարծիքը, ապա այդ դեպքում արդեն մտածելու տեղիք կտա:

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31