Վարշավայում մեկնարկած արագ եւ կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող Գաբրիել Սարգսյանը արագ շախմատի մրցաշարում 22 հնարավորից վաստակելով 17,5 միավոր՝ նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը: Նա մեկ միավոր զիջեց առաջին տեղն զբաղեցրած ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ