Կալինինգրադում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի 18-23 տարեկանների առաջնությունում այսօր առավոտյան Հայաստանից ռինգ մտան մինչեւ 49 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը եւ Արթուր Քիրաջյանը՝ 64 կգ: Կորյունը միավորների 25-12 տարբերությամբ վստահ հաղթանակ տարավ հունգարացի Իշտվան Լակատոսի նկատմամբ եւ շարունակում է պայքարել մեդալների համար, իսկ Արթուրը 7-15 հաշվով պարտվեց Լիտվայի ներկայացուցիչ Էվալդաս Պետրաուսկասին: Երեկոյան մրցահերթում պայքարի մեջ մտնելու էր 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, որի մրցակիցը Ստեֆան Իվանովն է՝ Բուլղարիայից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ