Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեւակի արձանն էլ վնասեցին

Դեկտեմբեր 15,2012 00:20

Մի քանի ժամ առաջ անհայտ անձինք կոտրել են Պարույր Սևակի արձանի ոտքը: Տեղեկացնում է Panarmenian.net-ը: Արձանը տեղադրված է Երևանի Դրամատիկական թատրոնի հարևանությամբ գտնվող նստարանին:

Հիշեցնենք, որ Պարույր Սևակի, ինչպես նաև Մհեր Մկրտչյանի, Եղիշե Չարենցի, Հրանտ Մաթևոսյանի և Տիգրան Պետրոսյանի արձանները, որոնք Երևանում տեղադրվել էին Էրեբունի-Երևանի տոնակատարություններին ընդառաջ, մոտ օրերս պետք է տեղափոխվեն համապատասխան թանգարաններ:

Նախատեսվում էր տեղադրել 9-12 արձան, սակայն տեղադրվեցին այդ հինգը, որոնք ձմռանը պետք է տեղափոխվեն համապատասխան տուն-թանգարաններ: Արձանների հեղինակն է Սուրեն Մելքոնյանը, իսկ պատրաստված են դրանք կավի և մի քանի այլ նյութերի խառնուրդից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել