Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմության առաջնորդի քարտուղարուհու ու վարչապետի օգնականի սիրավեպը` թատրոնում

Դեկտեմբեր 15,2012 00:13

Այսօր  Կամերային երաժշտական թատրոնում կայացավ ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանի բեմադրած  «Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում» ներկայացման պրեմիեան` ըստ Ռեյ Կունիի գործի: Երկու գործողությամբ ներկայացումը դրական հույզեր եւ լիաթոք ծիծաղ  կորզեց հանդիսատեսից, այն բավականին հաջողված էր, դինամիկ,  գրագետ երաժշտական ձեւավորմամբ ( Արմեն Մարգարյան), իսկ դերասանական բույրը  հրաշալի «մարսել» էր թեման: Բեմադրության մեջ ներգրավված էին Արա Դեղտրիկյանը, Արմեն Մարգարյանը, Սուրեն Առուստամյանը, Գայանե Ավետիսյանը, Արտակ Հովասափյանը, Տաթեւ Այվազյանը, Կարինե Ծատուրյանը, Ներսես Մարկոսյանը, Լաուրա Բաբայանը, Կարինե Ծատուրյանը եւ ուրիշներ:

Անգլիացի դրամատուրգի պիեսն էլ հետաքրքիր էր` վարչապետի օգնական Ռիչարդ Ուիլը սիրավեպ ունի ընդդիմության առաջնորդի քարտուղարուհու հետ եւ եթե բռնվի` կորած է:  Ասում է`այդ պարագայում անգամ մարքսիստներն ավելի շատ ձայներ կստանան ընտրություններում, քան իր հարազատ կուսակցությունը:  Ուիլը սենյակ է վարձակալում իր եւ քարտուղարուհու համար, բայց մեկ էլ պատշգամբում դիակ է  հայտնաբերում, որին պետք է «չեզոքացնել»  օգնականի միջոցով: Արդյունքում ամեն ինչ խառնվում է իրար, ստեղծվում են ծիծաղելի իրավիճակներ, երբ պարզվում է, որ  «դիակը» ամենեւին էլ դիակ չէ , այլ ընդդիմության առաջնորդի քարտուղարուհու  խանդոտ փականագործ ամուսնու վարձած մասնավոր խուզարկուն է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31