Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագահական ընտրությունները ծիծաղի առարկա են դարձրել»

Դեկտեմբեր 14,2012 22:10

ԱԺ-ում ՀՀ նախագահի նախկին մշտական ներկայացուցիչ, նախկին դաշնակցական պատգամավոր  Գառնիկ Իսագուլյանը թերահավատորեն է վերաբերվում նախկին գործընկերոջ` Հովիկ Աղազարյանի նախագահի թեկնածու առաջադրվելուն:

«Լո՞ւրջ եք ասում, որ առաջադրվել է: Ամանորի կատակ են ասում դրան: Հովիկը կատակ անելու մեծ սիրահար է, պատգամավոր եղած ժամանակ էլ նման կատակներ էր անում, հիմա էլ է հաստատ կատակ արել:  Նա քաղաքական թիմ չունի, վերջին 10 տարիներին քաղաքական գործունեությամբ չի զբաղվել»,- Aravot.am-ին ասաց պարոն Իսագուլյանը:

Որպես նախագահի թեկնածու, պարոն Իսագուլյանը նախկին գործընկերոջը չի տեսնում. «Դե հիմա Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ով ասեք` իրեն նախագահի թեկնածու է առաջադրում: Աստված մի արասցե՝ բա որ այս կատակը լուրջ դառնա ու մարդ է, մեկ էլ տեսար,  հաղթի: Իրավունք չունենք հայկական նախագահական ընտրությունները վերածել այս կարգի ֆարսի, իրավունք չունենք այդքան իջեցնել, դարձնել ծիծաղի առարկա: Ընկերական խորհուրդ կտայի Հովիկին չգնալ այդ խաղին, չխառնվել մանր խաղի: Առավել եւս պարզ ասեմ, որ այդ մարդը հաստատապես վերջին 10 տարում Հայաստանում չի բնակվել»:

Պարոն Իսագուլյանի կարծիքով,  նախագահի լուրջ թեկնածուներ չեն նաեւ Մարտիկ Սարգսյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը. «Լավ, ամոթ է, չէ՞: Էպոսագետի հետ զրուցել եմ, նա անգամ չի հասկանում էպոսի իմաստն ամբողջությամբ: Մարտիկ Սարգսյանն էլ պարզ գյուղացի է, հետո՞»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31