Օպերատիվ որոնողական գործողությունների արդյունքում Ադիգեա հանրապատության ոստիկանները հայտնաբերել են 27-ամյա Հայաստանի քաղաքացու գտնվելու վայրը, որի նկատմամբ հետախուզում էր հայտարարված Ռուսաստանի Դաշնությունում: Գրում է «Արգումենտի ի ֆակտի» թերթի Ադիգեայի բաժինը:
«2004թ. իր հայրենիքում պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար նրա նկատմամբ դաշնային հետախուզում էր հայտարարվել: Ինտերպոլի ազգային կենտրոնական բաժնի գործընկերների հետ սերտ համագործակցության շնորհիվ իրավապահները Կրասնոգգվարդեյսկի շրջանի Ելենովսկի գյուղում տղամարդու են ձերբակալել», – հայտնել են Ադիեգայի ներքին գործերի նախարարություն մամուլի ծառայությունից:
Ձերբակալման մասին լուրը հայտնել են հետախուզումը նախաձեռնողին: Փաստի առթիվ իրականցվում են լրացուցիչ ստուգումներ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ