«Ձիերը ազնիվ կենդանիներ են և ազատության խորհրդանիշ»,-«Ձիեր» խորագրով ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
Սովորական ձիուց մինչև կենտավրոսներ, գույների ու տարբեր կերպարային լուծումներով բազմաթիվ ստեղծագործություններ տեղ են գտել Նկարիչների միությունում բացված ցուցահանդեսում:
Կարեն Աղամյանի գործերում այդ լուծումները տրված են առասպելական էակների` մարդ-ձիերի պատկերող կտավներում. «Առաջին անգամ ժայռապատկերների վրա կհանդիպենք ձիու կերպարին և մինչև ժամանակակից արվեստ, սա արդեն բացատրում է ,թե ինչու այսօր այպիսի ցուցահանդես եղավ»:
10 կտավով ցուցահանդեսին մասնակցող գեղանկարիչ Հրայր Գրիգորյանին ձիերը ոգեշնչել են իրեն մանկության տարիներից: Մանրամասները կարդացեք այստեղ: