Դեկտեմբերի 15-ին, ժամը 13.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 65-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը եւ «Ազատ քաղաքացի» քաղաքացիական աջակցման կենտրոն ՀԿ նախագահ Դավիթ Սանասարյանը: Քննարկման թեման` նախագահական ընտրություններում սեփական թեկնածու չառաջադրելու եւ որեւէ այլ թեկնածուի չսատարելու ԲՀԿ որոշման շարժառիթներն ու ազդեցությունը քաղաքական առաջիկա զարգացումների վրա: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն:
Նաեւ Skype-ով` aravot.online օգտատերին:
Նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը՝ այստեղ
https://www.livestream.com/aravot?fb_version=2.0
Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված եւ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ: