Լրահոս
Օրվա լրահոսը

Խարդախությամբ ավելի քան 10 միլիոն դրամ յուրացրած պաշտոնյա կինը դատապարտվեց 3 տարի ազատազրկման

Դեկտեմբեր 14,2012 20:35

Դեկտեմբերի 14-ին Բերդ քաղաքում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ավարտվեց  Իջեւանի զինկոմիսարիատի ֆինանսատնտեսական բաժանմունքի նախկին պետ Հրանուշ Ներկարարյանի դատավարությունը:

Դատավոր Զոյա Զաքինյանը նրան առաջադրված մեղադրանքի  հոդվածներից մեկը վերաորակավորել է,  երկու հոդվածներով կիրառել է  ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ ԱԺ  2011թ. մայիսի 26-ի համաներման մասին որոշումը եւ  նրա նկատմամբ  քրեական հետապնդումը դադարեցրել: Դատավորը  ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի  1-ին կետով Հ. Ներկարարյանին դատապարտել է  4 տարվա ազատազրկման եւ  համաներման մասին նույն որոշումը կիրառելով՝ պատժաչափի  չկրած մասը   նվազեցրել  քառորդ մասով: Դատարանը բավարարել է  3 տուժողների կողմից  ներկայացված, նրանց պատճառված  վնասը  վերականգնելու պահանջը, մյուսներին իրավունք է վերապահել վնասի  վերականգնման համար  քաղաքացիական հայցով դիմել դատարան: Գործով տուժողները 16 հոգի են: Դատարանն ապացուցված է  համարել, որ  Ներկարարյանը խարդախությամբ՝ կենսաթոշակառուների թոշակների վճարման տեղեկագրերում նրանց փոխարեն կեղծ ստորագրություններ դնելով, յուրացրել է 10 միլիոն 732 հազար դրամ զինվորական թոշակներ: Բացի այդ, նա, 3-4 քաղաքացիների վստահությունը չարաշահելով, նրանցից գումարներ է վերցրել, մեկից` 80 հազար դրամ,մյուսից՝ 450 դոլար եւ այլն:

Հ. Ներկարարյանը դատարանում իր մեղքն ընդունել է մասնակիորեն: Նա ընդունել է, որ յուրացրել է  կենսաթոշակների գումարները, սակայն չի ընդունել, որ քաղաքացիների վստահությունը չարաշահելով` նրանցից գումարներ է վերցրել եւ չի վերադարձրել: Գործով մեղադրողը՝ Լոռու կայազորի  զինվորական դատախազ Թեւոս Միրզաբեկյանը   պահանջել էր  Հ.  Ներկարարյանին դատապարտել հինգուկես տարի ազատազրկման:  Հրանուշ Ներկարարյանը կարող է բողոքարկել իր նկատմամբ  կայացված դատավճիռը:  Նրա նկատմամբ կիրառված  խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, դատարանը թողել է անփոփոխ :

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31