Այսօր ԼՂՀ ԱԳՆ հյուպատոսական ծառայությունում ԼՂՀ մուտքի արտոնագիր ստացավ այս տարվա տասնհինգհազարերորդ զբոսաշրջիկը, ով Ավստրալիայի Նոր Հարավային ՈՒելս նահանգի քաղաքացի, 24-ամյա Նգուեն Դավիթ Հանգն է:
Այս կապակցությամբ ԼՂՀ ԱԳՆ աշխատակազմի ղեկավար Սեմյոն Աֆիյանը Նգուեն Դավիթ Հանգին հանձնեց 2012 թվականին Արցախ այցելած թվով 15000-րդ զբոսաշրջիկի հավաստագիրը և հուշանվերներ:
ԼՂՀ ԱԳՆ հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն, 2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների համեմատությամբ 2012 թվականի նույն ժամանակահատվածում տրված մուտքի արտոնագրերի քանակը աճել է ավելի քան 33 տոկոս:
Կարդացեք նաև
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն