Ռուսական «Օդնոկլասնիկ» սոցիալական ցանցը տվյալների աղյուսակ է թողարկել, որը ցույց է տալիս կայքից օգտվողների աշխարհագրական դիրքերը: Գրում է ուկրաինական «Գազետա» թերթը՝ նշելով, որ պարզվել է՝ «Օդնոկլասնիկ»-ում կարծում են, թե Ղրիմը Ուկրաինայի տարածքում չի գտնվում:
Ըստ սոցցանցի տվյալների, կայքից օգտվում են 34,5 միլիոն հոգի: Ռուսաստանում գտնվում է նրանցից 22%-ը (22 միլիոն): Երկրորդ տեղում է Ուկրաինան՝ 4 միլիոն օգտատերով: Այնուհետև գալիս են Բելառուսը՝ 1,2 միլիոն, Ուզբեկստանը՝ 1 միլիոն, Մոլդովան՝ 768 հազար, Հայաստանը՝ 700 հազար, Ղազախստանը՝ 685 հազար, Վրաստանը՝ 600 հազար, Ադրբեջանը՝ 503 հազար, Ղրղզստանը՝ 282 հազար:
Ավելի հեռու գտնվող երկրներից մտնող օգտատերերը կազմում են 7,6%-ը: Գերմանիայից 767 հազար հոգի է օգտվում կայքից, ԱՄՆ-ից 335 հազար, Իսրայելից 205 հազար, իսկ Իտալիայից 163 հազար:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ