Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբեւէ ուսանողի հետ հարց չեմ ունեցել». Աննա Մնացականյան

Դեկտեմբեր 14,2012 18:35


«Մրցույթը տեւելու է 30 րոպե, իսկ հարցաշարում կլինեն 20 հարց: Թեստում ներառված են հարցեր կրթության, սահմանադրության, ՊՈԱԿ-ից, աշխատանքային օրենսգրքից, հաշվապահական հաշվառումից»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետ Սիրանուշ Էլոյանը:

Փ.Թերլեմեզյանի անվան պետական քոլեջում այսօր անցկացվեց ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության «Երեւանի Փ.Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը:

Տնօրենի պաշտոնում առաջադրված էին Փ.Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի մասնագիտական առարկայի դասախոս Դավիթ Քաջազունիկի Դավթյանը, Փ.Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի տնօրենի պաշտոնակատար Աննա Մանուկի Մնացականյանը, Երեւանի Հայբուսակ համալսարանի մանկավարժական ամբիոնի դոցենտ Արմեն Սերյոժայի Հարությունյանը:

Մրցույթի առաջին փուլը մասնակիցները հաղթահարեցին: Արմեն Հարությունյանը հավաքեց 20 միավոր-100%, Աննա Մանուկյանը 19 միավոր-95%, Դավիթ Դավթյանը 18 միավոր- 90%:

Հաջորդ փուլը բանավոր հարցաշարային փուլն էր, 5 հարցերին պատասխանելուց հետո մասնակիցները ներկայացրեցին իրենց զարգացման ծրագրերը:

Արմեն Հարությունյանի պնդմամբ քոլեջի ճակատագիրը իրենց մտահոգում էր.

«Ես ինքս թերլեմեզական եմ, կփորձեմ իմ գիտելիքները եւ հմտությունները օգտագործել, եւ նկարիչ եմ, եւ մանկավարժ: մամուլում ստեղծված այս թեժ քննարկումները չեմ ընդունում, շատ անբնական է, սա հայոց հարց չէ, նախընտրական շրջանի մեջ չենք»:

Դավիթ Դավթյանի նպատակն է պրոֆեսիոնալ կրթօջախի, պրոֆեսիոնալ տնօրեն տեսնելը: Ժամանակները փոխվել են եւ պետք է իներցիայով շարժվել:

«Օրենսդրական դաշտին ես քաջ ծանոթ եմ: Տնօրենի պարտավորությունների մեջ բազմաթիվ գործառույթներ են մտնում, որոնք որեւէ առնչություն չունեն նկարչության հետ: Սա առաջին հերթին կրթական հաստատություն է: Ցանկությունս պայմանավորված է նախկինում ամուսնուս պաշտոնավարությամբ»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Աննա Մնացականյանը:

Բոլոր փուլերն անցնելուց հետո պարզ դարձան հաղթող մասնակիցների անունները՝ Աննա Մնացականյանը 11 կողմ ձայնով եւ Արմեն Հարությունյանը՝ 8 կողմով: Պատասխանները ուղղարկվելու են Կրթության եւ գիտության նախարարություն, որպեսզի նախարար Արմեն Աշոտյանը կայացնի իր վերջնական որոշումը:

Աննա Մնացականյանի համոզմամբ, արդարությունը հաղթել հասկացողությունը այս դեպքում չի գործում, նա մասնակցեց, անցավ բոլոր փուլերը եւ պատրաստ է լսել որոշումը.

«Ես լայն հնարավորություններ ունեի ի հակակշիռ այն ուսանողների, ովքեր բողոքի ցույցեր էին արել: Կրթական գործընթացը շարունակվելու է եւ երբեք չի խաթարվի: Երբեւէ ուսանողի հետ հարց չեմ ունեցել ու չեմ էլ ունենա, սակայն պատվի ու արժանապատվության իրավունք ունեմ»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31