Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Թուրքիայի խորհրդարանի նախագահին

Դեկտեմբեր 14,2012 18:29

Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը, երեկ ելույթ ունենալով Հեյդար Ալիեւի հիշատակին նվիրված համաժողովում, անդրադարձել է նաեւ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններին: Նա մասնավորապես ասել է, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման պայմաններից մեկն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն է:

Թուրք պաշտոնյայի հայտարարությանն արձագանքել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Անթույլատրելի է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության լուծմամբ»: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Թուրքիան այստեղ որեւէ անելիք չունի:

Անդրադառնալով Չիչեքի այն դիտարկումներին, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը Կովկասի կայունությանը և խաղաղությանը սպառնացող ամենալուրջ հարցն է, եւ Թուրքիան սպասում է, որ հայկական քաղաքականությունն ազատվի սփյուռքի խնամակալությունից, ԱԺ փոխնախագահը հակադարձել է, թե տարածաշրջանային անվտանգության սպառնալիքի միակ պատճառը Թուրքիայի հովանավոր Ադրբեջանն է, որը քարոզում է հակահումանիստական արժեքներ:

Ի գիտություն Չիչեքի եւ ողջ թուրք-ադրբեջանական քարոզչամեքենայի՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանն ու սփյուռքը մեկ ընտանիք եւ միասնություն են: Նա հավելել է, որ անհեթեթ հայտարարություններով հանես գալու փոխարեն արդարացի կլինի գիտակցել, որ Հայաստանն ու սփյուռքն անելու են ամեն ինչ Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման ուղղությամբ:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31