Ռուսական MTS անշարժ հեռախոսակապի և հեռուստատեսային ծառայությունների բաժնի պետ Դմիտրի Բաղդասարյանը «Պրայմ» լրատվականին հայտնել է, որ ընկերությունը 2013-2014թթ. նախատեսում է անշարժ հեռախոսակապի ծառայություններ տրամադրել Հայաստանին, Ուկրաինային և Բելառուսին:
Ըստ Բաղդասարյանի, չի բացառվում, որ ընկերությունը ձեռք բերի այդ երկրներում գործող օպերատորները: Մի քանի ընկերությունների հետ արդեն բանակցություններ են վարում, սակայն գործարքի ոչ մի պայմանավորվածություն դեռ չկա, նշել է նա:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ