Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլն ու սերը

Դեկտեմբեր 14,2012 18:08

Մասնագիտությունը իր ազդեցությունն է թողնում զույգի հարաբերությունների, հետագայում նաև ամուսնության վրա: Հաճախ է պատահում, որ զույգերը խզում են իրենց հարաբերությունները և բաժանվում՝չհամակերպվելով մյուսի մասնագիտության ընտրության հետ: «Առավոտ երիտասարդականը» այսուհետ անդրադառնալու է բոլոր բնագավառներին ՝պարզելու, թե որոնք են այն խոչընդոտները, որոնք խանգարում են զույգին ունենալ երջանիկ սիրային հարաբերություններ կամ առհասարակ խուսափել տվյալ բնագավառների մարդկանց հետ սիրային կապեր հաստատելուց: Լինի դերասան, լրագրող, ուսուցիչ, միևնույն է, թեման արդիական է բոլոր բնագավառներում: Այժմ մեր ուշադրության կենտրոնում ֆուտբոլն է՝ ամենասիրելի սպորտաձևերից մեկը: Այս առիթով մենք անցկացրեցինք հարցում` պարզելու հիմնական խնդիրները (հարցմանը մասնակցել է 40հոգի): Հարցին, թե ինչու՞ չեն ցանկանա, որ իրենց զուգընկերը ֆուտբոլիստ լինի, երիտասարդները պատասխանում են…
. նա շատ երկրպագուներ (ուհիներ) կունենա, և ես կխանդեմ նրան:
.վնասվածք ստանալու դեպքում սիրտս կճաքի
.անընդհատ շրջագայաությունների մեջ կլինի, ու մենք կկարոտենք իրար
.կազմվածքը կփչանա (աջիկներին է վերաբերում)
Մի քանիսը առհասարակ տարբերություն չի տեսնում: «Կարևորը մարդու ներքին հատկանիշներն են ու իմ տածած անսահման սերը», «Եթե իմ զուգընկերը պիտի լինի ֆուտբոլիստ, կլինի, եթե ոչ՝ուրեմն ոչ», -ասում են նրանք: Երիտասարդներից 13-ն էլ ցանկություն է հայտնում, որ հենց այդպես էլ լինի. «Ո՞վ ասեց, չենք ուզում, լավ էլ ուզում ենք» (14 ձայն):
«Շիրակի» ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը հավաստիացնում է՝ այն ֆաստը, որ ինքը ֆուտբոլիստ է, բացասական չի անդրադառնում ընտանեկան երջանկության վրա: «Ճիշտ է, շատ անգամ դժվար է, պատահում է, որ երկար ժամանակ բաժանվում ենք հավաքականի մարզումների խաղերի հետ կապված, բայց դա չի կարող խանգարել սիրող և համերաշխ ընտանիք ունենալ»,-ասում է նա: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը ամուսնացած է և ունի երեխաներ: Հարցին, թե արդյոք նա կհրաժարվեր ֆուտբոլից, եթե կինը չհամակերպվեր նրա ընտրության հետ, Պաչաջյանը պատասխանում է. «Ես իմ ընտրությունը շատ վաղ էի արել, նա ի սկզբանե գիտեր, թե ում հետ պետք է ամուսնանա»: Լևոնը նաև հավաստիացնում է՝ այս հողի վրա նրանք երբեք չեն վիճում: Իսկ հարցին՝ եթե նրա կինը ևս զբաղվեր ֆուտբոլով, ինչպե՞ս կվերաբերվեր դրան, ֆուտբոլիստը պատասխանում է. «Ֆուտբոլը կնոջ համար չէ: Այն կոպտացնում է կնոջը, կինը պետք է ավելի կանացի լինի»:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31