Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ ձգձգվող որոշումը կարո՞ղ է ՀԱԿ-ի կազմաքանդման պատճառ դառնալ

Դեկտեմբեր 14,2012 17:53

«Դեռ քննարկումներ են գնում, դեռ մի քանի օր պետք է սպասեք, կհայտարարենք»,- ընտրություններին ՀԱԿ մասնակցության ձեւաչափի և ԲՀԿ որոշման վերաբերյալ կուսակցության որոշման հրապարակման մասին քիչ առաջ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Ինչո՞ւ է ՀԱԿ-ը ձգձգում որոշման հրապարակումը: Այս առիթով Aravot.am-ը «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է Լևոն Տեր-Պետրոսյանը  չառաջադրվի, ինչը հանգեցնի ՀԱԿ-ի վերջնական կազմաքանդման: Քաղաքագետը պատասխանեց. «Ես ասել եմ, եթե ՀԱԿ-ը նախագահական ընտրություններում հանդես չգա իր թեկնածուով, դա ՀԱԿ-ի վարկանիշի, իմիջի վրա վատ կանդրադառնա: Չգիտեմ՝ մինչև ընտրությունները ՀԱԿ-ի կազմաքանդում հնարավո՞ր է, թե՞ ոչ, բայց ինձ չի թվում, որ այդ սցենարը լավ կլինի ՀԱԿ-ի համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31