Լրահոս
Օրվա լրահոսը

The Copenhagen Post. «Հայոց ցեղասպանության խնդիրը»

Դեկտեմբեր 14,2012 17:35

Մաքիավելին գրել է՝ դու կարող ես նվաճել մարդկանց, բայց չես կարող նվաճել նրանց հիշողությունը: Ճնշող հիշողությունները, եզրահանգել է նա, կարտահայտվեն, հենց ստանան հնարավորություն: Ասվածի համար դժվար թե գտնվի ավելի լավ ժամանակակից օրինակ, քան հայերի կոտորածն է: Գրում է «Կոպենհագեն պոստ» թերթը:

Չնայած արդեն 90 տարուց ավելի է անցել, ինչ հայերն ապրում էին Օսմանյան կայսրությունում, որտեղից բռնի տեղահանվել են, ու չնայած սկզբում հիշողությունները ճնշող էին, իսկ հետո՝ մոռացված, սակայն վերջին 20 տարիներին աճում է տեղի ունեցածի նկատմամբ միջազգային ուշադրությունը: Գրում է թերթը և հիշեցնում, որ Դանիայի Թագավորական գրադարանը Թուրքիայի դեսպանատան կողմից քննադատության էր արժանացել Հայոց ցեղասպանության մասին ցուցահանդես կազմակերպելու համար, իսկ հետո՝ համաձայնություն տալու համար, որպեսզի Թուրքիան էլ իր պատմության տարբերակը ներկայացնի:

Սակայն ինչպե՞ս կարող է լինել, որ 90 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը անջրպետ լինեն երկու երկրների համար, և ինչո՞ւ պետք է Թագավորական գրադարանը ընկնի այդ երկու երկրների հակամարտության արանքը: Հարց է բարձրացնում թերթն ու պատասխանում:

Պատճառն այն է, որ Հայոց ցեղասպանության հարցը դարձել է համաշխարհային մշակույթի և հիշողության մի մասը, որը վերջին 20 տարիների ընթացքում կարևորագույն դեր է ստանձնել միջպետական և ազգային փոքրամասնությունների խմբերի հարաբերություններում: Հարցը ոչ միայն երկրներում ազգային փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքն է շոշափում, այլև երկրների արտաքին քաղաքականությունն ու անվտանգության հարցը: Պետությունները կարող են լավացնել հարաբերությունները իրենց հարևանների հետ միայն դեպքում, երբ ընդունեն նախկինում իրենց կատարած հանցագործությունները:

Թերթը գրում է, որ թույլ տալով թուրքական կողմին ներկայացնել Հայոց ցեղասպանության իրենց տարբերակը՝ չի նպաստի եվրոպական և ամերիկյան պատմաբանների կողմից Հայոց ցեղասպանության այժմյան պատկերը կազմելուն:

 Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31