«Խոսրովի» անտառ պետական արգելոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Հովակիմյանին «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը որսագողերի դեմ պայքարող չի համարում:
Նշենք, որ պարոն Հովակիմյանը իրեն որսագողերի դեմ պայքարող է համարում ու ինչպես ինքն է ասել՝ պատրաստ է համագործակցել բնապահպանների հետ, նրանց աշխատանքի վերցնել:
«Համակարգից դուրս մարդ պետք է լինի, իսկ ինքը երկար տարիներ աշխատել է Հայանտառում, ինչեր է կատարվել այնտեղ, մենք շատ լավ գիտենք: Եղել է տեսչության պետ, մեր նախկին նախարար Վարդան Այվազյանի խորհրդականը, իսկ Վարդան Այվազյանի բնապահպանության նախարար եղած ժամանակ արած գործընթացներից տեղյակ ենք, դեռ դրանք կբացահայտվեն ժամանակի ընթացքում: Համոզված չենք կարող լինել, որ համակարգում այդպես անցած մարդը կփոխվի ու կնվիրվի բնության պահպանությանը»,- Aravot.am-ին ասաց պարոն Գալստյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ