Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. Եկեղեցու կազմակերպած միջոցառումները հարստացնում են դպրոցականների գիտելիքները (Տեսանյութ)

Դեկտեմբեր 14,2012 17:22

Ինչպես հայտնել էինք, այսօր Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տան դահլիճում տեղի ունեցավ հայ գրատպության 500-ամյակին նվիրված «Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Մրցույթի հաղթող էր ճանաչվել Վաղարշապատի թիվ 4 հիմնական դպրոցի ներկայացումը:

Aravot.am-ը կարծիք հարցրեց մրցույթի ժյուրիի անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանից:

«Մրցույթն առիթ էր, որպեսզի դպրոցները կրկին ուշադրությունը սևեռեն գրերի գյուտի, դրանց աստվածային ծագման, հրաշք գոյության եւ «36 զինվոր» ունենալու կարեւորության վրա: Մրցույթի վերջին փուլի մասնակից 12 դպրոցներ տարբեր հաջողությամբ ներկայացրեցին սցենար ու բեմադրություն. կան բեմադրություններ, որոնցից շատ տպավորված էի՝ շնորհիվ գեղեցիկ, հարուստ եւ իմաստալից ասելիքի: Մասնակից բոլոր դպրոցների երեխաների ոգեւորությունը փոխանցվում էր մեզ»,-ասաց Անահիտ Բախշյանը:

Մեր զրուցակցի խոսքով. «Մասնակիցների ակտիվությունը եւ պատրաստակամությունը սպասելի էր, անգամ` ավելին կարող էր լինել, քանի որ ընդամենը 400 դպրոց էր մասնակցում: Եկեղեցու նախաձեռնությամբ դպրոցներում կազմակերպվող այսպիսի միջոցառումները բավարարում են երեխաների հոգեւոր կարիքները, ամրապնդում ու հարստացնում գիտելիքները, ինչպես նաեւ` փոխում վերաբերմունքը իրենց` հայ տեսակի նկատմամբ: Յուրաքանչյուր ազգի երեխա պետք է սիրի իր տեսակը եւ գիտենա, թե ինչքանով է կարեւոր դրա մասին իմանալը»:

Հաղթող դպրոցի ներկայացումը տիկին Բախշյանը գնահատեց որպես համապարփակ եւ խոսուն. «Դպրոցից մասնակցեց շուրջ 150 երեխա: Եթե անգամ թույլ սցենարներ կային, դրանք երեխաների մեղքը չէին: Նաեւ տպավորված եմ Գավառի ավագ դպրոցի ներկայացումով: Ընդհանուր առմամբ` բոլոր երեխաներն էլ հատուկ ոգևորությամբ են բեմ բարձրացել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31