ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հերքեց այն լուրերը, թե այսօր ՀԱԿ-ը պետք է հրապարակի ընտրություններին իր մասնակցության ձեւաչափը եւ դիրքորոշումը ԲՀԿ որոշման վերաբերյալ։
«Դեռ քննարկումներ են գնում, դեռ մի քանի օր պետք է սպասեք, կհայտարարենք»,- խորհուրդ տվեց նա։
Պարոն Մանուկյանը դեռ հաստատ չգիտի կունենա ՀԱԿ-ը իր թեկնածուն, թե ոչ։
«Ասում եք բաներ, որ ինձնից կախված չէ, ես ինչպես կարող եմ ասել, որ կունենա, եթե Լեւոն ՏԵր Պետրոսյանի կամքն էլ է այս ամենից կախված, որոշիչ, ես կուզեմ, հիմա այդ մարդու ցանկությունը հաշվարկը հիմք կարող են հանդիսանալ առաջադրվելու համար»,- ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ