Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպաններն առաջարկում են պարզաբանել՝ ինչպես Պողոս Պողոսյանը հանքի շահագործման իրավատեր եղավ

Դեկտեմբեր 14,2012 16:15

«Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնության խմբի անդամ Մովսես Մանուկյանը բնապահպանության ոլորտը անուշադրության մատնված վիճակում է տեսնում:

«Կառավարությունը լուրջ հայտարարություններ արեց կոռուպցիայի բացահայտման առումով, բայց արդյունքում տեսանք մեկ, երկու մարդ, որոնք 100 -200 դոլար կաշառք էին վերցրել, հպանցիկ բաներ: Բայց հանքահումքային գործընթացները խրված են կոռուպցիոն ռիկսերի մեջ… խնդրեմ մեծ դաշտ է կոռուպցիոն գործընթացները բացահայտելու համար»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց պարոն Մանուկյանը: Նա նաեւ անդրադարձավ Հրազդանի երկաթահանքի ծրագրին ու ասաց, որ Հայաստանում մոտ 200 մետաղական հանքեր են լիցենզիաներ ստացել . «Եթե դրանք շահագործվեն, Հայաստանը բնապահպանական առումով կհայտնվի կործանման եզրին: Պետք է ուսումնասիրություն արվի, մեծ ներդրումներ, ժողովրդի փողերը կլանած հանքերն ինչպես դարձան առանձին մարդկանց սեփականություն: Ինչպե՞ս Պողոս Պողոսյանը դարձավ այս ինչ հանքի շահագործման իրավատերը»:

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանի խոսքերով էլ, Թռչկանի ջրվեժի փորձը ցույց տվեց, որ օրինական դաշտում բնապահպանական խնդիրների լուծման հնարավոր է հասնել, բայց. «Հետագայում կառավարման համակարգի հետ առնչվելու մեր բոլոր փորձերը բերեցին նրան, որ բոլոր որոշումները մնում են թղթի վրա կամ կատարվում են կիսատ-պռատ կամ ընդհանրապես չեն կատարվում, եթե հետեւողական չես լինում: Երբ մի խնդրով դիմում ես հիմնական պատասխանն այս է լինում. ձեր հարցը հաշվի կառնենք, կկազմենք ստուգման ակտ, հետո ձեզ կզանգեն : Հետո հարցնում են՝ դուք հետեւողական կլինե՞ք ձեր բարձրացրած հարցի լուծման համար, արանքում 4 անգամ էլ նամակ գրեք, որ արդյունք ստանաք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31