Լրահոս
Օրվա լրահոսը

Նորաստեղծ կուսակցությունը պատրաստ է համագործակցել բոլորի հետ

Դեկտեմբեր 14,2012 16:09

Այսօր նորաստեղծ «Ժողովրդավարական Հայաստան» երիտասարդական կուսակցության առաջնորդները հայտարարեցին հասարակության մեջ իրենց ի հայտ գալու պատճառների, դերի ու նշանակության մասին:

Կուսակցության հիմնադիր նախագահ Վաղարշակ Հակոբյանը, փոխնախագահ Մխիթար Հայրապետյանը, եւ քաղխորհրդի անդամները ներկայացրեցին կուսակցության գաղափարական եւ ծրագրային դրույթները, խոսեցին հայ երիտասարդության ներկայիս խնդիրների մասին, որոնք, ըստ իրենց, լուծելու ժամանակն է:

Ռեալ գնահատելով իրենց շանսերը՝ Հակոբյանը նշեց. «Կուսակցությունը դեռեւս կազմավորման փուլում է գտնվում, ունի 300 համակիր, բայց մեր կազմում հիմնականում երիտասարդներ են: Մենք ոչ մեկից աջակցություն չենք խնդրելու, որ ավելորդ շահարկումների առիթ չդառնա, իսկ ֆինանսական աղբյուրները գոյանալու են անդամավճարներից»,-ասաց Հակոբյանը, հավելելով, որ կայացած կուսակցություններն այսօր ունեն երիտ թեւեր, նրանք ընդամենը կցորդներ են, իսկ իրենք՝«Ժողովրդավարական Հայաստանը» անկախ է ու լուծելու է երիտասարդների սոցիալական եւ կրթական հարցերը:

Հայրապետյանի խոսքով էլ՝ իրենց կուսակցությունը գործելու է ազգային պետական շահին համապատասխան: Իսկ ինչ վերաբերում է նախագահական ընտրություններում որեւէ ուժի սատարելուն, ապա, ըստ նրա՝ ամեն ինչ պարզ կլինի միայն համագումարից հետո, որն էլ կլինի մյուս տարի:

Հայրապետյանը նաեւ նշեց, որ իրենք գիտակցում են, որ իրենց սատարելուց կամ չսատարելուց քաղաքականության մեջ, իհարկե, ոչինչ չի փոխվի, քանի որ դեռ նոր են, բայց ամեն դեպքում, չի բացառվում՝ որեւէ մեկին սատարելու հավանականությունը. «Ամեն ինչ պարզ կդառնա համագումարից հետո, սակայն տեսականորեն բոլոր քաղաքական ուժերի հետ էլ կարող ենք համագործակցել, քանի որ բոլոր կուսակցությունները գործում են ազգային պետական շահին համապատասխան. Համենայնդեպս՝ այդպես գրված է նրանց ծրագրերում»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ettentcchi says:

    Կուսակցությունները, սոցիալական և կրթական խնդիրներ չեն լուծում, և եթե պատրաստ եք համագործակցել բոլոր կուսակցությունների հետ ավելի լավ է չստեղծեք այդ կուսակցությունը, քանի որ դրանցից շատ ունենք:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31