Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» գործով մատուցողի մայրը եւ կինը վթարի են ենթարկվել

Դեկտեմբեր 14,2012 15:04

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ շարունակվում է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հուլիսի 17-ին բռնարարքի հետեւանքով մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի եւ նրա ընկերների գործով  դատական նիստը, միջնորդությամբ հանդես եկավ ամբաստանյալ, ռեստորանային համալիրի մատուցող Դավիթ Ադամյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանը: Նա հայտնեց, որ դեկտեմբերի 1-ին իրար են բախվել Գրիգոր Գրիգորյանի եւ Աշոտ Թովմասյանի ավտոմեքենաները: Գիտակցության չգալով Գրիգոր Գրիգորյանը մահացել է, իսկ նրա երկու ուղեւորները՝ Աղավնի Ադամյանը եւ Զալինե Հակոբյանը ծայրահեղ վիճակում տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Աղավնին Դավիթի մայրն է, Զալինեն՝ կինը: Կնոջը վիրահատել են, մայրը գտնվում է վերակենդանացման բաժնում՝ ծայրահեղ ծանր վիճակում: Պաշտպանը հղում արեց ձերբակալվածների եւ կալանավորվածների մասին գործող օրենքը, համաձայն որի կալանավորին կարող է տրամադրվել  կարճաժամկետ մեկնումներ: Նա միջնորդեց իր պաշտպանյալին՝ Դավիթ Ադամյանին տրամադրել 5 օր ժամկետ՝ մորը եւ կնոջը տեսնելու համար: Պաշտպանը դատարանին ներկայացրեց ավտովթարի կապակցությամբ քրեական գործ հարուցելու մասին որոշումը, «Էրեբունի» բժշկական կենտրոնի տեղեկանքները, որոշումը՝ Զալինե Հակոբյանին տուժող ճանաչելու մասին: Դատարանը ընդմիջում է հայտարարել՝ վերոնշյալ փաստաթուղթը կողմերին տրամադրելու համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31