«Ջուրը օղու հոգին է, սպիրտը՝ սիրտը». Դեգուստատոր, «Ֆինլանդիա» պլատինում ապրանքանիշի բրենդ ամբասադոր Մարկու Ռեյտինենն այսպես ներկայացրեց հայաստանյան շուկա մուտք գորած «Ֆինլանդիա» օղին: Նա այստեղ էր պաշտոնական այցով, որի շրջանակներում երեկ հանդիպում եղավ լրատվամիջոցների հետ: Աշխարհահռչակ դեգուստատորը մեզ իր մասնագիտության մասին պատմելիս ասաց. «17 տարի է՝ «Ֆինլանդիա» ապրանքանիշի բրենդն եմ, մինչ այդ ես շրջում էի երկրներով եւ ներկայացնում «Ֆինլանդիան», հետո առաջարկեցի լինել ընկերության բրենդ ամբասադորը, որը առաջինն էր աշխարհում, ինձ ասացին. «Լավ, արա, ինչ ուզում ես»: Հիմա ուր գնում է «Ֆինլանիդան», ես հետեւում եմ նրան- ծիծաղում է-հեղ.»: Մարկու Ռեյտինենը եղել է 50 երկրում, 100-ից ավելի քաղաքներում, հիմա էլ Հայաստանում է, փորձել է հայկական խոհանոցը եւ հասկացել՝ «Ֆինլանդիան» կարող է ունենալ հայկական խոհանոցին համապատասխան համ:
Իր աշխատանքի մասին խոսելիս էլ Մարկու Ռեյտինենն ասում է, որ տարբեր երկրներում իր անձամբ լինելու նպատակն այն է, որ ներկայացնի ոչ միայն իրենց ապրանքանիշը, այլեւ խոսի օղու մասին՝ ընդհանուր առմամբ, նաեւ հանդիպի երկրների իրենց գործընկերների, ապրանքի վաճառքով զբաղվողների եւ նաեւ մեդիայի հետ: Մեր այն հարցին, թե արդյոք կատարվում են ճաշակների, նախասիրությունների, բրենդների ընկալման ուսումնասիրություններ այն երկրներում, որտեղ մտադրված են արտահանել իրենց ապրանքանիշը, բրենդ ամբասադորը պատասխանում է. «Մենք միշտ անում ենք նման ուսումնասիրություններ: Եթե խոսքը ապրանքի մասին է, ապա անկեղծ կասեմ, եղել են դեպքեր, օրինակ՝ հեռավոր ռուսական ռեգիոններում, կույր տեստ անելիս ասել են. «Շատ լավն է, փափուկ է, իսկ համն ու՞ր է», իսկ ապրանքանիշի ձեւավորումը միշտ եւ բոլորին դուր է եկել»:
«Ֆինլանդիա» ապրանքանիշի Ուկրաինայի և ԱՊՀ երկրների պատասխանատու Քրիստոֆ Մատենկոն էլ լրագրողներին հավատացնում է՝ ընկերության համար Հայաստանի շուկան մեծ հետաքրքրություն է ներկայացնում՝ «Ֆինլանդիա» օղու իրացման տեսանկյունից:
Մարկու Ռեյտինենի այցի շրջանակներում տեղի ունեցավ նաեւ օղու համտես, դեգուստացիայի վարպետության դասընթացներ լրագրողների եւ ոլորտի այլ մասնագետների հետ, որին հաջորդեց «Finland Vodka Cup» բարմենների մրցույթը՝ տեղեկան պրոֆեսիանալ բարմենների մասնակցությամբ: Մրցույթի մասնակիցներն էին «Բարմենների հայկական ասոցիացիայի» լիիրավ անդամները: Նախապես հայտագրված 50 մասնակիցներից հատուկ տեստավորման արդյուքնում «Finland Vodka Cup» տեղական մրցույթի եզրփակիչ փուլ անցան 14 բարմեններ: Ժյուրիի կազմում ընդգրկված էին Ֆինլանդիա ապրանքնաիշի Ուկրաինայի և ԱՊՀ երկրների պատասխանատու Քրիստոֆ Մատենկոն, Ֆինլանդիա օղու նախագծերի ղեկավար Մալգորզատա Հինքմանը, Բարմենների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Ավետիսյանը, իսկ ժյուրին նախագահում էր ինքը` Մարկու Ռեյտինենը:
Մրցույթի եզրփակիչ փուլի հաղթողներն են` I տեղը զբաղեցրած Արտավազդ Հայրապետյանը, մրցանակ՝ փետրվար ամսին ուղևորություն դեպի Լապլանդիա, II տեղը զբաղեցրած Էլենա Մարտինովան, մրցանակը` 10լ «Ֆինլանդիա» օղի, III տեղը զբաղեցրած Զորիկ Աթանեսյան, մրցանակ՝ 10լ «Ֆինլանդիա» օղի: Հանդիպումը եզրափակվեց կոկտեյլ երեկույթով: