Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Լուսավորչի տաճարը` խավարում (Տեսանյութ)

Դեկտեմբեր 14,2012 13:52

Երեւանի կենտրոնական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է երեկոյան ժամը 19.00-ից հետո թաղվում է մթության մեջ։ Լուսավորված է միայն եկեղեցու տանող ճեմուղին եւ հարեւանությամբ գտնվող Զորավար Անդրանիկի արձանը

2001թ-ին գործարկված Երեւանի Մայր Տաճարի տարածքը ցերեկով էլ առանձնապես աչք չի շոյում։ Քրիստոնեության ընդունման 1700 ամյակին ընդառաջ կառուցված եկեղեցու տարածքի բարեկարգումը այդպես էլ կիսատ մնաց դեռ շինարարության փուլում, իսկ արվածն էլ անորակության պատճառով արդեն քայքայվել է:

Տարածքը պատկանում է Հայաստանյաց Առաքելական եկեղեցուն, հետեւաբար, նրա խնամքն ու բարեկարգությունը եկեղեցու խնդիրն է։ Տաճարի հոգեւոր սպասավոր Տեր Զենոն քահանան «Ա1+»-ի հետ զրույցում հիշեցնում է, որ եկեղեցին միայն պատերն ու հոգեւորականները չեն, եւ այս հարցում եկեղեցին ապավինում է նախ եւ առաջ իր հավատացյալների ողորմածությանը։

«Մենք վերջիվերջո պիտի հասկանանք, որ այս եկեղեցին մեր ազգինն է։ Եվ հոտն էլ բնականաբար իր ներդրումը պետք է ունենա իր եկեղեցու զորացման եւ եկեղեցու բարեկարգության մեջ: Այժմ մենք բարերարներ ենք որոնում` այս հարցերին լուծում գտնելու համար», – նշեց հոգեւորականը:

Աջակցության համար եկեղեցին դիմել է նաեւ Երեւանի քաղաքապետարանին:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31