Լրահոս
Օրվա լրահոսը

Բեռնատարների ու թեթեւ մարդատար ավտոմեքենաների վարորդներին ապօրինի՞ են տուգանում

Դեկտեմբեր 14,2012 13:36

Այսօր ԱԺ-ում ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրներն էր քննարկվում՝ խորհրդարանական լսումների ժամանակ: Փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը նշեց, որ բարեփոխումների արդյունքում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է:

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը ներկայացրեց ոլորտում առկա մի շարք խնդիրներ. «Հունվար ամսից կիրառվող տեսախցիկները եւ արագաչափերը, վարչական օրենսգրքի փոփոխությունները բազմաթիվ հարցեր առաջացրեցին, ո՞ր իրավական ակտով են տեղադրվում սարքերը, ո՞ր իրավական ակտով պետք է չտեղադրվեն զգուշացումները»:

Ըստ Էդուարդ Հովհաննիսյանի, Ճանապարհապարեկային ծառայության տեսուչը դեպքի վայրում վարորդին ստորագրել է տալիս՝ որոշումը կայացնելուց հետո, որի հետեւանքով վարորդը զրկվում է գործի նյութերին ծանոթանալու եւ մի շարք այլ իրավունքներից: Օրենքով վարորդին տրված պաշտպանվելու իրավունքը ոտնահարվում է, որովհետեւ տեսուչի վերադասը միշտ աում է, որ տեսուչի գործողությունները եղել են իրավաչափ:

Որպես կանոն, օտարեկրյա քաղաքացիների նկատմամբ որոշում կայացնելիս տեսուչները անցնում են իրենց լիազորության շրջանակներից. «Վարչական դատարաններում հազարավոր վիճարկվող հարցեր կան, վարորդ-տեսուչ անիմաստ վեճեր: 20 հազար դրամ տուգանք է նախատեսված՝ տեխզննման կտրոնը դիմապակուն չփակցնելու համար: Վարորդին անհրաժեշտ է միայն վճարել բանկում՝ տեխզննման կտրոնը փակցնելու համար՝ այն տեղադրել դիմապակուն՝ չանցկացնելով տեխնիկական զննումը: Ստացվում է, որ դա ոչ թե տրանսպորտը ստուգելու համար փոխհատուցում է վարորդի կողմից, այլ՝ հարկատեսակ: Չկա ոչ պատշաճ տեխզննում անցկացնողի համար պատասխանատվություն: 01.06.2011-ից բացակայում է բեռնատար ավտոմեքենաներից տեխզննում պահանջելու իրավական հիմքը, բայց հարյուրավոր վարորդներ տուգանվել են՝ այն չունենալու համար: Մինչեւ այդ թվականը գործել է կարգ, որով սահմանված է, որ բոլոր տեխնիկական միջոցները պետք է անցնեն պարտադիր տեխզննում: Հետո կառավարության որոշում է եղել, որով տաքսի, ավտոբուս, միկրոավտոբուսները պետք է անցնեն, եւ դրա մեջ չեն մտնում թեթեւ մարդատար եւ բեռնատար ավտոմեքենաները: Թեթեւ մարդատար ավտոմեքենաների վրա տեխզննում չունենալը ձեւական բնույթ է կրում»:

«Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» հ/կ տնօրեն Պողոս Շահինյանն էլ բարձրացրեց արհեստական անհարթությունների խնդիրը՝ ճանապարհներին. «Բակում ում մտքով անցնում է՝ սարքում է նման բան ու խոչընդոտում ճանապարհային երթեւեկությանը, ինչը շարքից հանում է եւ մեքենան, եւ եթե ճիշտ տեղում չէ, հավելյալ խնդիրներ է առաջացնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31