Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը կատարել է միայն չեղած խոստումը

Դեկտեմբեր 14,2012 12:44

Հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը հայտարարել է, թե ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի խոստացած փոփոխոթյունները ցանկացած քաղաքացու համար կդառնան տեսանելի։

«ՉԻ»- Ստացվում է, որ այդ փոփոխությունները հիմա է՛լ կան, պարզապես տեսանելի չեն։ Իսկ հիշո՞ւմ եք, թե ինչեր էր խոստացել Սերժ Սարգսյանը հինգ տարի աոաջ։ Օրինակ՝ խոստացել էր, որ 2012-ին (այսինքն՝ հիմա) աղքատության մակարդակը կլինի 14 տոկոս, բայց 35 տոկոս է։ Խոստացել էր, որ 2012-ին նվազագույն աշխատավարձը կլինի 45,4 հազար դրամ, բայց 32,5 հազար է։ Փաստորեն, ըստ Գագիկ Մինասյանի, նվազագույն աշխատավարձը հիմա էլ է 45,4 հազար դրամ, բայց 13 հազարն անտեսանելի է. մարդիկ ստանում են ու չեն տեսնում։ Ընտրություններից հետո կտեսնեն։

Ի դեպ, պատասխանելով այն հարցին, թե Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումներից ո՞րն է կատարվել, Գագիկ Մինսայանն ասել է, թե իրենց հաջողվեց «առավել մեղմ ձեւով հաղթահարել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը»: Ափսոս՝ 2008թ. Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում այդպիսի կետ չկար։

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31