Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռախոսահամարների տեղափոխելիությունը բաժանորդների համար իրականացվելու է անվճար

Դեկտեմբեր 14,2012 12:25

ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ՀԱՄԱՐՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ` 2014թ-ի ՀՈՒՆՎԱՐԻՆ

 

ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` դեկտեմբերի 4-ին  կայացած նիստում քննարկվել է «Շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության համակարգի ներդրման սկզբունքների և ժամանակացույցի մասին» հարցը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացվող համարների տեղափոխելիության համակարգի ներդրման աշխատանքների ընթացքում, միջազգային փորձի ուսումնասիրության նպատակով, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից ցուցաբերվել է տեխնիկական աջակցություն: Մշակված նախագծի քննարկման արդյունքում`  սահմանվել են նշյալ համակարգի ներդրման սկզբունքներն ու հետագա գործողությունների ժամանակացույցը.

  1. համակարգը գործարկվելու է 2014 թվականի հունվարի 1-ից,
  2. հեռախոսահամարների տեղափոխելիությունը բաժանորդների համար իրականացվելու է 3, իսկ հետագայում՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում,
  3. հեռախոսահամարների տեղափոխելիությունը բաժանորդների համար իրականացվելու է անվճար:

Որոշման մանրամասներին կարելի է ծանոթանալ հանձնաժողովի ինտերնետային կայքում`  www.psrc.am:

  ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31