Հայ ազգային կոնգրեսի չորս ակտիվիստներն ու փաստաբան Վահե Գրիգորյանը երեկ դատարան են ուղարկել իրենց վճռաբեկ բողոքը։ Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, նոյեմբերի 13-ին, անփոփոխ էր թողել Կոնգրեսի չորս ակտիվիստների նկատմամբ կայացրած դատավճիռը։ Հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանր հրապարակել էր ՀԱԿ-ի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավճիռը։ Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը՝ 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը՝ 2-ական տարվա ազատազրկման։
Հիշեցնենք, որ Կոնգրեսի 4 երիտասարդ ակտիվիստներին «մեղադրում են» ոստիկաններին իբր քաշքշելու համար։ Նրանցից Տիգրան Առաքելյանը 2011 թվականի օգոստոսից բանտում է։
«Չորրորդ ինքնիշխանություն»