Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի թեկնածու առաջադրվել պատրաստվող Աղազարյանը հաճույքով կպաշտպաներ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

Դեկտեմբեր 14,2012 12:09


Նախագահի թեկնածու Հովիկ Աղազարյանը «Նոյյան տապան» ակումբում այսօր համառոտ ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը:

Ըստ նրա, իր նախագահ դառնալուց հետո վերացնելու է մեծամասնական ընտրակարգը: «Պատգամավորները պետք է ընտրվեն համամասնական ընտրակարգով ու նրանց թիվը Ազգային ժողովում պետք է կրճատվի, հասնի 71-91-ի»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց թեկնածուն: Նախընտրական ծրագրում նա կարեւորել է սփյուռքի դերը եւ կարծում է՝ օրենսդրական ճանապարհով պետք է ամրապնդել նրանց դերը: Նախագահ դառնալուց հետո Հանրային խորհուրդը կվերածի համազգային խորհրդի:

Պարոն Աղազարյանը նախկին դաշնակցական է, 1996-ին եղել է ՀՅԴ ԳՄ-ի նախագահ, բայց կարգապահական խախտումների համար հեռացրել են Դաշնակցության շարքերից. «Չեմ ենթարկվել ղեկավարության որոշումներին»:

Նա ընտրվելու իր շանսերը բարձր է գնահատում. «Օլիմպիադայի մասնակցություն չէ, որ ասենք կարեւորը մասնակցությունն է, ամեն թեկնածու մտածում է հաղթանակի մասին»:

Եթե չընտրվի, կհամախմբվի այն ուժերի շուրջ, որոնց համար ընդունելի կլինեն իր մոտեցումները եւ կշարունակի քաղաքական պայքարը:

Հարցին, թե ընտրողները կհասցնե՞ն ճանաչել իրեն, նա հիշեցրեց 1996-ի ընտրությունները. « Ընտրություններից 13 օր առաջ ոչ ոք չէր կասկածում Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակին, բայց նախագահ ընդունվեց Վազգեն Մանուկյանը: Լեւոն Տեր-Պետրոսյանը դարձավ չնախագահ: Երկու ամիս ունենք, դա մեծ ժամանակ է»:

Պարոն Աղազարյանը պաշտպանելու է գործարարների շահերը ու վերացնելու է մենաշնորհը. «Օլիգարխը պետք է հասկանա, քաղաքականությամբ զբաղվելն իր գործը չէ եւ չպետք է մոտ լինի մեր քաղաքական վերնախավին, որ ապահովի իր ունեցվածքի անձեռնխելիությունը: Ես երաշխիքն եմ լինելու գործարարների սեփականության անձեռնմխելիության: Կառավարությունը ազատ շուկայի ակտիվ սուբյեկտ պիտի դառնա»:

Հարցին, ովքեր են իր ընտրողները, նախագահի թեկնածուն ասաց՝ ընտրազանգվածս շերտավոր չէ. « Գործարարներ, 38 տոկոս աղքատների բանակից, եւ բոլոր նրանք, որոնք իմ մոտեցումներն ընդունելի կհամարեն»:

Պարոն Աղազարյանը չբացառեց, որ կստարաի այս կամ այն քաղաքական ուժի թեկնածուին. «Բացառում եմ ՀՀԿ-ական թեկնածուի կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը սատարելը: ՀԱԿ-ում կան շատ անձեր, որոնց կսատարեի, օրինակ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը հաճույքով կպաշտպանեի»:

Իսկ եթե հասկանա, որ իր առաջադրմամբ կխանգարի ՀՅԴ-ի թեկնածուին անմիջապես կհանի իր թեկնածությունը:

Հիմնական մրցակից, պարոն Աղազարյանը միայն ՀՀԿ թեկնածուին է համարում, իսկ թե որտեղից իրեն 8 միլիոն դրամ գրավը ընտրություններին մասնակցելու համար, ասաց. «Մեծ գումար չէ, որ խնդիրներ առաջացնի»:

Նախագահի թեկնածու Աղազարյանը գործազուրկ է. «Որդիս Սանկտ Պետերբուրգում շինարարական փոքր բիզնեսով է զբաղվում, դա օգնում է բարվոք ապրել»:

Հարցին, թե վերջին երկու տարիներին Հայաստանում չեք բնակվել, խնդիրներ չե՞ն առաջանա նախագահի թեկնածու գրանցվելու առումով, նա վստահեցրեց՝ ոչ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31