Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսագուլյան. Ծառուկյանը պատրաստ չէր զոհողության

Դեկտեմբեր 14,2012 12:01

Հատված ԱԺ-ում ՀՀ նախագահի նախկին մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանի հարցազրույցից:

– Պարոն Իսագուլյան, ի՞նչ եք կարծում, Գ. Ծառուկյանը չէ՞ր ուզում նախագահ դառնալ, որ հրաժարվեց առաջադրվել։

– Դժվար է ասել։ Պետք է անկեղծ լինել՝ արձանագրելու, որ հասարակության մեծամասնության մոտ առկա է երկրում արդարության նկատմամբ հավատի պակաս, ծանր է հասարակության մի ստվար հատվածի սոցիալական վիճակը։ Այս ամենն առաջացրել է իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ միջոցների փնտրտուք, որոնց բացակայության պայմաններում մարդկանց հիմնական մասը հանգել է վիճակը փոխելու համար անհրաժեշտ «փրկիչ» տեսնելու գաղափարին։

– Ծառուկյանի մեջ տեսա՞ն այդ «փրկչին»։

– Ինչքան էլ տարօրինակ է, սա է իրողությունը՝ իր մեջ առկա բոլոր հակասություններով։ Մարդկության փորձը ցույց է տվել, որ միայն աննկարագրելի զոհողություններից հետո է մարդն արժանանում փրկչի կերպարին։ Այս պարագայում մենք ունեինք միայն խոստումներ, եւ հասարակությունը հավատաց այդ խոստումներին։ Եկել էր ամենափոքրիկ զոհողության պահը, եւ այն չդրսեւորվեց։ Մնացածը գիտի ինքը՝ պրն. Ծառուկյանը։ Ես ուղղակի գիտեմ, որ ԲՀԿ քաղխորհրդում շատ մարդիկ իսկապես ուզում էին, որ պրն. Ծառուկյանն առաջադրվեր։

Թ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31