Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ քաղխորհրդի անդամն առաջարկում է քննարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու եւ ՀԱԿ համակարգող նշանակելու համար

Դեկտեմբեր 14,2012 11:36

Բ Ա Ց Կ Ո Չ – Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

հռչակագրային ՀԱԿ-ի վերահամախմբման մասին

 Հարգելի գործընկերներ,

ՀՀԿ-ԲՀԿական «ավազակաիշխանությունը», Ռ.Քոչարյանի և Ս.Սարգսյանի գլխավորությամբ, նորից լուրջ հայտ է ներկայացրել վերարտադրման համար, ինչում իր հսկայական ավանդն ունի ՀՀ Առաջին նախագահը: Անկախ պատճառներից՝ չկարողացավ, խաբվեց, բարեգործվեց և այլն, վերջինս պատասխանատվություն է կրում իր վաղեմի կադրերով երկրում ստեղծած անմխիթար վիճակի համար: Այդ պատասխանատվության մի մասն, ուղղակի կամ անուղղակի ձևով, բաժին է ընկնում նաև մեզանից շատերին՝ ՀԱԿ ղեկավարի վարած հակահռչակագրային գործունեության դեմ ժամանակին չընդվզելու կամ ստորագրած հռչակագրից հեռանալու համար:

Ինչևէ, այսօր անհրաժեշտություն է դարձել կատարել Հռչակագրով ժողովրդին տված մեր խոստումը սահմանադրական կարգի հաստատման, մասնավորապես, ՀՀ Նախագահի ներկայիս ընտրությունում ապօրինությունների հետևանքների վերացման ուղղությամբ: Այսօր դա հեշտ խնդիր չէ, սակայն, ոչ՝ անհնարին:

Գտնում եմ, որ այդ պայքարում ՀԱԿ-ի հեղինակության համար ամենացանկալի, իսկ ավազակաիշխանության համար ամենաանցանկալի թեկնածուն, այսօր, Նիկոլ Փաշինյանն է և, այդ կապակցությամբ, առաջարկում ենք քննարկել նրա թեկնածությունը ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու, ինչպես նաև, ՀԱԿ համակարգող նշանակելու համար:

Համոզված ենք, որ Նիկոլ Փաշինյանն այն գործիչն է, որի շնորհիվ նորից կհամախմբվի հռչակագրային ՀԱԿ-ը ավազակաիշխանության դեմ պայքարում, թույլ չտալով նաև մեր անվան արատավորումն ինչ որ «ՀԱԿ կենտրոնական գրասենյակի» կողմից:

Ավելի քան ակնհայտ է, որ մեր համախմբումն այսօր անհրաժեշտություն է, որպես հասարակության մեջ հեղինակություն վայելող միակ իրական ընդդիմադիր ուժ:

Կոչ եմ անում անարձագանք չթողնել սույն առաջարկությունը, առնվազն, առաջիկա երկու օրվա ընթացքում:

Հույս եմ հայտնում նաև, որ ըմբռնումով կընդունեք այս առաջարկության «բաց» կարգավիճակը:

Հռչակագրային ՀԱԿ քաղխորդի անդամ Ռուբեն Թորոսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31